Նոր քայլ՝ դեպի առավել անվտանգ և արդյունավետ բուժում. ԻՀԱԿ-ում ներդրվել է կլինիկական դեղագետի հաստիք, ինչը ժամանակակից առողջապահական համակարգի կարևոր բաղադրիչ է` ուղղված դեղորայքային թերապիայի անվտանգության և արդյունավետության բարձրացմանը։
Ներկայումս իրականացվում է կլինիկական դեղագետի գործառույթների փուլային ներդրում՝ ձևավորելով համագործակցային միջավայր և նպաստելով դեղորայքային որոշումների առավել հիմնավորված կայացմանը։
Կենտրոնում իրականացվել է դեղորայքային փոխազդեցությունների վերաբերյալ դասընթաց, որի ընթացքում ներկայացվել են դեղորայքային փոխազդեցությունների բացահայտման, գնահատման և կառավարման ժամանակակից մոտեցումները՝ միտված
ԻՀԱԿ-ը շարունակաբար ընդլայնում է մասնագիտական կարողությունները և ներդնում առաջադեմ մոտեցումներ՝ ապահովելու բարձրորակ և անվտանգ բուժօգնություն։