Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որ տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Վարակի աղբյուր հանդիսանում են հիվանդ երեխաները:
Թե ինչ շրջաններով է անցնում հիվանդությունը, և ջրծաղիկով պայմանավորված ինչպիսի իրավիճակ է եղեղ վերջին ամիսներին, Լուրերի հետ զրույցում ներկայացրել է ԻՀԱԿ մանկական բաժանմունքի վարիչ Անահիտ Առաքելյանը: