Դիմել մեզ

ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայության թիմը՝ միջազգային գիտագործնական գիտաժողով- ցուցահանդեսում

25.11.2024
ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայության թիմը՝ միջազգային գիտագործնական գիտաժողով- ցուցահանդեսում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լաբորատոր ախտորոշման ծառայությանը թիմը՝ ղեկավար Թամարա Հովսեփյանի գլխավորությամբ, ասնակցել է KLD WEEKEND 2024 «Լաբորատոր բժշկություն․ ձեռքբերումներ և հեռանկարներ» միջազգային գիտագործնական գիտաժողով-ցուցահանդեսին։

Միջոցառումը կազմակերպել էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնն և «Լաբորատոր բժշկության հայկական ասոցիացիան»։

Գիտագործնական գիտաժողով-ցուցահանդեսի նպատակն էր կատարելագործել լաբորատոր բժիշկների, լաբորատոր մսնագետների տեսական գիտելիքները լաբորատոր բժշկության հիմնական և ժամանակակաից ուղղությունների վերաբերյալ:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել մասնագետներ ոչ միայն ՀՀ-ից, այլև արտերկրից, որոնք ներկայացրել են իրենց փորձն ու ախտորոշման ժամանակաից մոտեցումները։

Քննարկման առանցքում է եղել ժամանակակից գիտության ինտեգրումը լաբորատոր բժշկության ոլորտում՝ առավել արդյունավետ կազմակերպելու բուժառուի ախտորոշումը և հետագա բուժումը։