Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Մաղթում եմ առողջ, ստեղծագործ և անվտանգ տարի, միաժամանակ հիշեցում՝ աշնանային սեզոնին և դպրոցների մեկնարկին ինֆեկցիաների կանխարգելումը կարևոր է բոլորիս համար։ Ահա կարճ ու գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն կանխարգելել վարակի տարածումը․
1) Ձեռքերի հիգիենա՝ ամենաարդյունավետ սովորությունը
	- Լվացեք ձեռքերը օճառով ու ջրով առնվազն 20 վայրկյան՝ հատկապես դպրոց մտնելիս, դպրոցից դուրս գալիս, ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, հազալուց, փռշտալուց կամ տրանսպորտից օգտվելուց հետո։
 
	- Ջուր, օճառ չլինելու դեպքում օգտագործեք ալկոհոլային հիմքով ախտահանիչներ՝  ≥60% ալկոհոլով։ Միևնույն ժամանակ մի՛ չարաշահեք ախտահանիչները, որպեսզի չառաջանա մաշկի չորություն, երբ հնարավոր է, նախընտրեք ձեռքերի լվացում։
 
2) Մաքուր օդ փակ միջավայրերում
	- Դասասենյակներում և գրասենյակներում ապահովեք օդափոխություն՝ բաց պատուհաններ, դռներ։
 
3) Հիվանդ լինելու, գանագտներ ունենալու, այդ թվում՝ մրսածության դեպքում
	- մնացեք տանը, թույլ տվեք երեխային վերականգնվել և մի՛ տարեք դպրոց կիսահիվանդ վիճակում. սա պաշտպանում է մյուսներին և արագացնում է հիվանդի առողջացումը։ 
 
4) Սննդից թունավորումներից պաշտպանվելու արագ կանոններ (դրսում, դպրոցական ճաշարանում)
	- Ընտրեք վստահելի վաճառողներ՝ տեսանելի մաքրությամբ, հոսող ջրով, սանիտարական պայմաններով։
 
	- Նախընտրեք թարմ և լավ եփված տաք ուտեստներ, խուսափեք կիսախաշ/կիսահում սննդից։
 
	- Սառը ու տաք սնունդը պահեք ճիշտ ջերմաստիճաններով և սնվելուց առաջ ձեռքերը լվացեք։
 
5) Պատվաստումները ևս կարևոր են
	- Թարմացրեք սեզոնային և տարիքային պատվաստումները (օր.՝ գրիպի պատվաստում սեզոնին ընդառաջ, ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներ)՝ երեխաներին պաշտպանելու ծանր ընթացքից և բացակայություններից։ Խորհրդատվության համար դիմեք ձեր ընտանեկան բժշկին։ 
 
6) Դպրոցների համար կազմակերպչական պարզ քայլեր
	- Հիգիենիկ ռեժիմներ՝ դասաժամերի միջև ձեռքերի լվացման «պատուհաններ», հազի, փռշտոցի էթիկետի հիշեցումներ, հաճախ շփվող մակերեսների մաքրում, փակ տարածքների օդափոխման գրաֆիկ։ 
 
	- Մենք՝ ԻՀԱԿ-ում, ձեր կողքին ենք՝ խորհրդատվությամբ և աջակցությամբ։ Թող այս տարին լինի առողջ ու հաջողված բոլորիս համար։
 
 
 Արմեն Օհանյան, 
  ԻՀԱԿ տնօրեն