
«Ընդլայնել Մեթադոնային փոխարինող բուժման ծածկույթը ՀՀ-ում և ներդնել ՄՓԲ-ի փոխանցման մեխանիզմներ Քովիդ-19-ի ազդեցությունը մեղմելու համար» ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 23-ին NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված՝ «Թմրաբանական (նարկոլոգիական) հիվանդությունների բուժման արդի հարցերը» թեմայով դասընթացներ բուժաշխատողների համար:
Դասընթացի օրակարգում ալկոհոլային և օփիոիդային կախվածության բուժման արդի մոտեցումներն էին, ալկոհոլային զրկանքի համախտանիշը, բուժումը, փսիխոտիկ խանգարումները: Դասընթացի շրջանակներում քննարկվեց բուժման լավագույն միջազգային փորձը, փոխարինող բուժումը, ներկայացվեց վնասի նվազեցման ծրագրերը։