ԻՀԱԿ-ը հաջողությամբ ժամանակին արձագանքել է որովայնային տիֆի Հայաստան բերված դեպքին:
Վերջերս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հոսպիտալացվել է 23-ամյա պացիենտ, որը Հայաստան էր վերադարձել և ներկայացել երկարատև բարձր ջերմությամբ, գլխապտույտով և գիտակցության խանգարումներով։
Բուժառուն ընդունվել է հիվանդության 8-րդ օրը՝ ինտոքսիկացիոն համախտանիշով, հալյուցինացիաներով և խիստ արտահայտված թուլությամբ։ Լաբորատոր հետազոտություններով արձանագրվել է թրոմբոցիտոպենիա և հետագայում՝ հեպատոսպլենոմեգալիա։ Մալարիայի, բրուցելոզի և հեմոռագիկ տենդերի քննությունները բացասական էին: Հոսպիտալացման 3-րդ օրը մեր արեստավարժ մանրէաբանի կողմից արյան հեմոկուլտուրայի և ստերիլության հետազոտման միջոցով և կղանքի մանրէաբանական քննությունով հայտնաբերվել է Salmonella thypi և ախտորոշումը դրվել է Որովայնային տիֆ:
ԻՀԱԿ-ի մուլտիդիսցիպլինար թիմի համատեղ աշխատանքի շնորհիվ ապահովել է նպատակային բուժում, և պացիենտը դուրս է գրվել լիարժեք կլինիկական լավացումով։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է՝
- ԻՀԱԿ-ի պատրաստվածությունը բերովի և բարդ վարակների կառավարման հարցում,
- Լաբորատոր և կլինիկական բարձր կարողությունները,
- Գլոբալ առողջապահական ռիսկերի նկատմամբ զգոնությունը և արագ արձագանքումը: ԻՀԱԿ-ը շարունակելու է իր ներդրումը երկրի ինֆեկցիոն անվտանգության ապահովման գործում։