Դիմել մեզ

Ուլտրաձայնային հետազոտություններ ԻՀԱԿ-ում

29.05.2023
Ուլտրաձայնային հետազոտություններ ԻՀԱԿ-ում

Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնում ենք, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկայում (Մալաթիա Սեբաստիա, Բաբաջանյան 42) կատարվում են որակյալ և ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան ուլտրաձայնային հետազոտություններ (ՈՒՁՀ)։

ԻՀԱԿ-ում կարող եք անցնել

  • փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ,

  • վահանաձև գեղձի ՈՒՁՀ,

  • թքագեղձի ՈՒՁՀ,

  • փափուկ հյուսվածքների և ենթամաշկային գոյացությունների ՈՒՁՀ,

  • ավշահանգույցների ՈՒՁՀ,

  • ամորձիների ՈՒՁՀ,

  • ֆոլիկուլոմետրիա

  • կրծքագեղձի ՈՒՁՀ,

  • միզային համակարգի ՈՒՁՀ,

  • էխոսրտագրություն,

  • որովայնի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի համալիր ՈՒՁՀ։

 

Մանրամասներին ծանոթանալու և հերթագրվելու համար կարող եք զանգահարել (+374) 95 048424 հեռախոսահամարով կամ այցելել կենտրոն։

Առողջ եղե՛ք։