Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Կենտորանական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի և այլ վարակիչ հիվանդություննրի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության տեխնիկական աջակցության ծրագիրն իրականացվում է 2013 թվականից Ռուսաստանի կառավարության աջակցությամբ Ռոսպոտրեբնադզորի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և «Սպիդ Ինֆոսվյազ» հիմնադրամի կողմից: (//rusaid.ru/)
Ծրագրի հիմնական ուղղություններն են՝
Ծրագրի հիմնական ուղղություններից՝ աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների, ինչպես նաև այլ խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց հիմնական ուղղությունը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հասանելիության մեծացումն է, ինչն էլ իր հերթին նպաստում է ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշմանը, բուժման և խնամքի ծառայությունների՝ ժամանակին տրամադրմանը:
Այդ ծառայությունները տրամադրվում են Ռուսասատանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված 4 շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում:
Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներն ըստ նախապես կազմված ժամանակացույցի այցելում են Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներ, որտեղ տրամադրվում է խորհրդատվություն եւ հետազոտություն ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և
Ց-ի, իրականացվում է սեռավարակների վերաբերյալ, գինեկոլոգիական և ուլտրաձայնային հետազոտություն:
Շարժական կլինիկաների ներուժն օգտագործվում է նաև հանրային տարբեր միջոցառումների ժամանակ, որոնց նպատակը հասարակությանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումը և հետազոտություն անցնելու խրախուսումն է:
Շարժական կլինիկաների աշխատանքներն իրականացվում են «ՍՊԻԴ-Ինֆոսվյազ» հիմնադրամի աջակցությամբ: