ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են համատեղ գիտահետազոտական ծրագրեր Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսպոտրեբնադզորի հետ համագործակցությամբ։
Ծրագրերի շրջանակներում իրականացվում են ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ժամանակակից մոլեկուլային համաճարակաբանական հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում համաճարակային գործընթացների զարգացման առանձնահատկությունները։ Ստացված տվյալները նպաստում են ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների նկատմամբ համաճարակաբանական դիտարկման համակարգի կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը։
Ծրագրերի կարևոր բաղադրիչներից են Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ՄԻԱՎ-ի և վիրուսային հեպատիտների գենետիկական տարբերակների շարունակական մոնիթորինգը, ինչպես նաև հակավիրուսային բուժման արդյունավետության գնահատումը։ Այս գործընթացները կարևոր դեր ունեն դեղակայուն ձևերի առաջացման և տարածման կանխարգելման գործում։
Ծրագրերը նաև աջակցում է վիրուսային հեպատիտների բուժման պետական ծրագրերին՝ նպաստելով վիրուսային հեպատիտների էլիմինացիայի նպատակների իրականացմանը։ Այդ նպատակով ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող վիրուսային հեպատիտների գենետիկական բազմազանությունը, ինչպես նաև հակավիրուսային բուժում ստացող և բուժման ծրագրերում ընդգրկվող անձանց շրջանում դեղակայունության հնարավոր դրսևորումները։
Ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում են լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, ինչպես նաև կազմակերպվում են հայ մասնագետների մասնագիտական վերապատրաստումներ։ Ծրագրերի իրականացման ընթացքում ռուս փորձագետները տրամադրում են ակտիվ մեթոդական և տեխնիկական աջակցություն՝ համատեղ գիտական հետազոտությունների իրականացման, բժշկական անձնակազմի վերապատրաստման, խորհրդատվության, մշտադիտարկման և գնահատման աշխատանքներում։