Դիմել մեզ

«Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» ծրագիր

Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» ծրագիրը Հայաստանում կարևոր դեր ունի խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման, վաղ հայտնաբերման և խնամքի շարունակականության ապահովման գործում ողջ երկրի տարածքում։ Մոտ 100 բուժհաստատությունների հետ համագործակցության միջոցով ծրագիրը իրականացնում է լայնածավալ ՄԻԱՎ թեստավորում աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում՝ ապահովելով դեպքերի վաղ հայտնաբերում, արագ ուղղորդում հաստատման, դիսպանսեր հսկողության և հակառետրովիրուսային բուժման մեջ ընդգրկման գործընթացներին։ Այն նաև աջակցում է կանխարգելման ծառայություններին խոցելի խմբերի շրջանում՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ և ապահովելով աութրիչ աշխատանք, թեստավորում, խորհրդատվություն, պահպանակների և լուբրիկանտների տրամադրում, ստերիլ ներարկիչներ, ինչպես նաև սոցիալական, իրավաբանական և հոգեբանական աջակցություն։ Բացի այդ, ծրագիրը հզորացնում է առողջապահական համակարգի կարողությունները՝ իրականացնելով որակի արտաքին հսկողության այցեր, տրամադրելով տեխնիկական աջակցություն լաբորատորիաներին և բժիշկներին, ինչպես նաև ապակենտրոնացնելով ՄԻԱՎ ծառայությունները մարզային կենտրոններում, օրինակ՝ Գյումրիում և Վանաձորում, բարելավելով բուժման հասանելիությունը պացիենտների բնակության վայրին առավել մոտ։