
Սուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, վարակային հիվանդությունների գծով ԱՆ խորհրդատու Արմեն Օհանյանի, ԻՀԱԿ զարգացման գծով փոխտնօրեն, իմունոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Սևան Իրիցյանի գլխավորությամբ ԻՀԱԿ անձնակազմը պատվաստվել է գրիպի դեմ:
Հիշեցնում ենք, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:
Առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններում հասանելի է գրիպի դեմ պատվաստանյութը: