2006-2011 Բժշկագիտության բակալավր, ընդհանուր բժշկություն, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
2013-2015 Բժշկի որակավորում M.D. ընդհանուր բժշկություն, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
2015-2018 Բժիշկ մասնագետի որակավորում «Մանկական Վարակային Հիվանդություններ» ԵՊԲՀ, Երևան, Հայաստան
Աշխատանքային փորձ
2015-2019 «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, բժիշկ օրդինատոր
2018-2019 ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն բժիշկ-վարակաբան
2019 ՀՀ ԱՆ Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ փորձագետ-մեթոդաբան
2019-2020 «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, վարակաբան, կլինիկա 1 ծառայության ղեկավար
2020-2021 «Աստղիկ» ԲԿ բժիշկ վարակաբան ինֆեկցիոն թոքաբանության բաժանմունք
2021-2025 Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, բժիշկ-վարակաբան
2024-2025 ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն բժիշկ-վարակաբան
2024-2025 ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, բժիշկ-վարակաբան
2024-2025 Պետական առողջապահական գործակալություն, փորձագետ
2025 փետրվարից ապրիլ՝ ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2025-ի ապրիլին՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով նշանակվել է ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն
Ակադեմիական ակտիվություն
2016 Երևանի Պետական բժշկական Համալսարանի և ԱՄՆ Բանակի վարակիչ հիվանդությունների գծով բժշկական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ իրականացվող «Հատուկ վտանգավոր վարակներ» դասընթաց, Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց
2016 «Էնդոսկոպիան մանկական գաստրոէնտերոլոգիայում» վարպետության դասընթաց, «Արաբկիր» Բժշկական Համալիր
2018 IQLS-ի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Սուր փորլուծություններ», «Սուր շնչական վարակներ», «Հեմոռագիկ տենդեր», «Անհայտ ծագման տենդեր» թեմաներով ախտորոշիչ ալգորիթմների կազման գործընթաց։
2019 մասնակցություն «Պատշաճ կլինիկական գործունեություն (ՊԿԳ)» թեմայով սեմինարին, ք․ Երևան, ՀՀ ԱՆ, FMD K&L, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիա
2020 Հայաստանի ազգային իմունականխարգելման տեխնիկական խորհրդատվական խմբի անդամ․ «Արդյո՞ք ջրծաղիկի դեմ պատվաստանյութը պետք է ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային օրացույց»
2022 Որպես դասընթացավար «ԿՈՎԻԴ 19 համավարակի ժամանակ պատվաստման դերը և պացիենտների հետ շփման հմտությունները», «Մանկապարտեզներում վարակի հսկողություն» և «ԿՈՎԻԴ 19 և այլ համավարակների դեպքում արձագանքման բարելավում» թեմաներով դասընթացի ժամանակ, որը կազմակերպված էր ՀԱՀ-ի և USAID-ի կողմից
2023 Մասնակցություն «Մանկական վարակային հիվանդություններ» թեմայով դասընթացին OMI 2023, Արենբերգ ամրոց, Զալցբուրգ, Ավստրիա
2023 Մասնակցություն « St. Jude Global Academy: վարակային հիվանդությունների» առցանց դասընթացին St. Jude երեխաների հետազոտական հիվանդանոց, Մեմֆիս Թենեսի ԱՄՆ.
2024 Մասնակցություն «St. Jude Global Academy: վարակային հիվանդությունների» դասընթացին St. Jude երեխաների հետազոտական հիվանդանոց, Մեմֆիս Թենեսի ԱՄՆ.
2024 Մասնակցություն «St. Jude/PIDS Մանկական Վարակային Հիվանդությունների Հետազոտական Կոնֆերանսին» St. Jude երեխաների հետազոտական հիվանդանոց, Մեմֆիս Թենեսի ԱՄՆ
2024 Որպես դասընթացավար «Կարմրուկի ստանդարտ դեպքի բնորոշում, համավարակի դեպքում վաղ հայտնաբերում և տարածման կանխում պատվաստման միջոցով» և «Ջրծաղիկի և գոտևորող որքինի առաջացրած առողջապահական խնդիրները և պատվաստանյութի ներդնումը ՀՀ պատվաստումների ազգային օրացույց» թեմաներով դասընթացի ժամանակ՝ կազմակերպված ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի և UNICEF-ի կողմից