Կրթություն
1997-2003թթ. Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Բժշկականխարգելման գործ մասնագիտությամբ՝ բժշկի որակավորում
2003-2004թթ. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն
Բժշկականխարգելիչ գործ մասնագիտությամբ՝ բժշկականխարգելիչ գործի բժշկի որակավորում
Մասնագիտական գործունեություն
2011թ.-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ ԱՎԱՆ մասնաճյուղ
Համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժին
Զբաղեցրած պաշտոնը՝ բժիշկ համաճարակաբան
2004-2011թթ. Հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժին
Զբաղեցրած պաշտոնը՝ թեժ գծի խորհրդատու,
Համագործակցություն
2012թ. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ ՀՀ-ում
Որպես՝ հետազոտությունների իրականացման աշխատանքային խմբի անդամ
2018թ. Կենսաբանական և վարքագծային հետազոտություններ ՀՀ-ում
Որպես՝ ԹՆՕ-ների շրջանում հետազոտությունների համակարգող
2014-2016թթ. «Միգրանտների զուգընկերների շրջանում ՄԻԱՎ վարակի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելում և խոցելիության նվազեցում» ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագիր
Որպես՝ ծրագրի մարզիչ
2014-2017թթ. «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» Ռուսաստանի Դաշնության օգնության դրամաշնորհային ծրագիր
Որպես՝ շարժական կլինիկայի մասնագետ
Վերապատրաստումներ, գիտաժողովներ, աշխատանքային հանդիպումներ
2016թ. Կատարելագործման դասընթաց՝ «Ներհիվանդանոցային ինֆեկցիաներ» թեմայով
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ք. Երևան
2011թ. Կատարելագործման դասընթաց՝ «Համաճարակաբանության արդի հարցեր» թեմայով
Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, ք. Երևան
2014թ. «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ վարքագծային հետազոտությունների իրականացում» թեմայով աշխատանքային հանդիպում
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ, ք. Երևան
2014թ. «Կանանց ներգրավումը ՄԻԱՎ-ի նկատմամբ միգրանտների զուգընկերների խոցելիության նվազեցման և ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների իրականացմանը» թեմայով սեմինար-վարժանք
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, ք. Երևան
2005թ. «ՀՀ-ում առավել խոցելի երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արագ գնահատում և համաճարակի դեմ հակազդեցության ձևավորում. ազգային ռազմավարական պլանավորման գործընթաց» վարժանք-խորհրդակցություն
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ք. Երևան
2005թ. «Առավել խոցելի երիտասարդների և առավել վտանգի ենթարկվող դեռահասների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակով վարքագծի փոփոխման ռազմավարական հաղորդակցություն» թեմայով սեմինար-վարժանք
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ք. Երևան
2004թ. «Հեռախոսային թեժ գիծ ծառայության մասնագետների պատրաստում» թեմայով վարժանք
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամ, ք. Երևան
2016թ. «ՌԴ օգնության ստացող երկրներում ՄԻԱՎ վարակի կապակցությամբ բժշկական օգնություն ստացող հիվանդների սոցիալ-ժողովրդագրական և կլինիկա-լաբորատոր բնութագիրը» հետազոտության կազմակերպման և անցկացման հարցերով սեմինար
ք. Մոսկվա, ՌԴ
Հրատարակություններ
Շուրջ 5 գիտագործնական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ:
Պարգևատրումներ
2009թ. Պատվոգիր «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատանքներում ավանդի և ներդրման համար» կենտրոնի հիմնադրման 20 ամյակի կապակցությամբ
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն