Կրթություն
- 2006թ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
«Ռազմաբժշկական» ֆակուլտետ՝ ընդհանուր պրակտիկայի բժիշկ, զինված ուժերում բուժական գործ մասնագիտությամբ:
- 2006-2007թթ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Ինտերնատուրա՝ ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտություն, «Բուժծառայության լեյտենանտ» կոչում:
- 2010-2013թթ.՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Կլինիկական օրդինատուրա՝ ինֆեկցիոն հիվանդություններ մասնագիտությամբ, բժիշկ-ինֆեկցիոնիստ:
Մասնագիտական գործունեություն
- 2022թ. առ այսօր՝ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն
Զինվորական բաժանմունքի ղեկավար
- 2022թ.՝ Անցել է երկարամյա զինվորական ծառայության թոշակի՝ պահեստազորի բուժծառայության փոխգնդապետի կոչումով
- 2020թ.՝ Մասնակցել է խաղաղապահ առաքելությանը Սիրիայի Արաբական Հանրապետությունում
- 2015-2022թթ.՝ ՀՀ ՊՆ-ում՝ ռազմաբժշկական վարչությունում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ
- 2013-2015թթ.՝ Ծառայել է ՀՀ ԶՈՒ տարբեր ռազմաբժշկական հաստատություններում
- 2007-2010թթ.՝ Ծառայել է ՀՀ ԶՈՒ տարբեր զորամասերում
Պարգևատրումներ
- 2011թ.՝ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ
- 2013թ.՝ «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ
- 2015թ.՝ «СОЮЗ 2015 наследники победы» մեդալ
- 2016թ.՝ «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
- 2016թ.՝ «Մարշալ Հ. Ք. Բաղրամյանի անվան» մեդալ
- 2021թ.՝ «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
- 2022թ.՝ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալ
- 2022թ.՝ «ՀՀ ԶՈՒ 30-ամյակ» հոբելյանական մեդալ
- 2024թ.՝ «Անդրանիկ Օզանյանի անվան» մեդալ
Պատվոգրեր
- 2008թ.՝ Մարտական պատրաստությունից բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի կարգապահության համար
- 2015թ.՝ ՀՀ ԶՈՒ բժշկական ծառայության կազմակերպման և «Բուժծառայողի օրվա» կապակցությամբ՝ բուժկանխարգելիչ միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու, բարեխիղճ ծառայության, մասնագիտական պատրաստվածության և օրինակելի կարգապահության համար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յու. Գ. Խաչատուրով
- 2017թ.՝ Զինված ուժերի բուժծառայողի օրվա և ռազմական վարչության կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ
- 2017թ.՝ IV եռամսյակում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և կատարողական բարձր կարգապահություն ցուցաբերելու համար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Մ. Հակոբյան
- 2018թ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ «Որոնողափրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցության, մասնագիտական բարձր գիտելիքների և ցուցաբերած արիության համար», ՀՀ ԱԻ նախարար՝ Ֆ. Ցոլակյան
- 2019-2020թ. ուսումնական տարում մարտական պատրաստության բարձր ցուցանիշների և օրինակելի կարգապահության համար, ՀՀ ԶՈՒ ՌԲՎ Ս. Օհանյան
- 2020թ.՝ «Հումանիտար առաքելություն իրականացնելու համար», Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ
- 2020թ.՝ «Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելության բարձր պատրաստականության ու աջակցություն ցուցաբերելու համար», ՀՀ Հումանիտար Առաքելություն
- 2021-2022թ. ուսումնական տարվա ընթացքում մարտական կիրառման և օպերատիվ պատրաստության միջոցառումների պլանավորման և իրականացման ընթացքում լավագույն արդյունքների ցուցաբերելու համար
Վերապատրաստումներ
- «Նախահոսպիտալային բուժօգնություն պատերազմի ժամանակ», Լիտվայի Հանրապետություն
- «Լյարդի ոչ ալկոհոլային կամ մետաբոլիկ ճարպային հիվանդություն՝ 21-րդ դարի ոչ ինֆեկցիոն համաճարակ»
- «Ինֆեկցիոն հիվանդությունների ընտրյալ հարցեր»
- «Հատուկ վտանգավոր ինֆեկցիաներ»