Դիմել մեզ

ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 2025

 

 

 

ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2025

 

 

 

 

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ 2026

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

I.      Իրավիճակային վերլուծություն. 4

1.1.     ՄԻԱՎ վարակիիրավիճակը ՀՀ-ում 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում. 4

1.2.     ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում, 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում. 4

1.3.     ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում ՝ 2025թ 5

1.4.     ՀՀ-ում հաստատված դեպքերի վերլուծություն՝ 1988-2025թթ 5

1.5.     ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն՝ ըստ ՀՀ մարզերի. 11

II.         ՄԻԱՎ/ՁԻԱՀ և բնակչության տարբեր խմբեր. 13

2.1. ԻԿՎ հետազոտություն. 13

2.2. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը խոցելի խմբերի շրջանում (ՀՀ քաղաքացիներ) 14

2.3. Խոցելի խմբերի և միգրանտների շրջանում իրականացվող ծրագրային աշխատանքներ. 14

III.       ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայություններ. 16

3.1.     ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն. 16

3.2.     Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում. 18

3.3.     ՄԻԱՎ վարակի ախտորոշում և դիսպանսերային հսկողություն. 19

3.4.     ՄԻԱՎ վարակով հիվանդների բուժում և բուժման մոնիթորինգ. 19

3.5.     Օպորտունիստական վարակներ. 19

3.6.     Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում. 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ԱՆ

առողջապահության նախարարություն

ԱՎԵԽ

առավել վտանգի ենթարկվող խումբ

ԳՀ

Գլոբալ հիմնադրամ

ԹՆՕ

թմրամիջոցների ներարկային օգտագործող

ԻՀԱԿ

Ինֆեկցիոն հիվանդություններ ազգային կենտրոն

ԿՍԿ

կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կին

ՀՀ

Հայաստանի Հանրապետություն

ՀՌՎ

հակառետրովիրուսային

ՁԻԱՀ

ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ

ՄԻԱՎ

մարդու իմունային անբավարարության վիրուս

ՆԿԿ

նախակոնտակտային կանխարգելում

ՎԾ

վիրուսային ծանրաբեռնվածություն

ՏԲ

տուբերկուլոզ

ՏԳ

տրանսգենդեր

ՏՍՏ

տղամարդկանց հետ սեռական կապ ունեցող տղամարդիկ

ՔԿՀ

քրեակատարողական հիմնարկ

ՕՎ

Օպորտունիստական վարակներ

 

 

 

 

 

 

 

 

 

    1. ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում

 

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում ստացված տվյալների վերլուծության արդյունքում 1988թ և մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի  6625 դեպք` ներառյալ 0-14 տարեկանների շրջանում արձանագրված ՄԻԱՎ վարակի 90 դեպք (1,4%): ՄԻԱՎ վարակ ունեցողներից 2972-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, որից 47-ը (1,6%) 0-14 տարեկանների շրջանում: 1988-2025թթ գրանցվել է մահվան 1482 դեպք, որից 12-ը (0,8%)  0-14 տարեկանների շրջանում:

ՀՀ-ում մեծահասակ բնակչության (15-49 տարեկան) շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 0,4% է: ՄԻԱՎ-ով ապրողների հաշվարկային թիվը կազմում է 7300: 2025թ դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրողների թիվը 5143 է։ Միևնույն ժամանակահատվածում բուժման մեջ է գտնվում 4257 ՀՀ քաղաքացի։ 2025թ ընթացքում վիրուսային ծանրաբեռնվածության (ՎԾ) վերաբերյալ հետազոտվել է 3267 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի, և նրանցից 2858 –ի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ (0-1000)։

Այսպիսով, 2025թ վերջի դրությամբ, ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը ունի հետևյալ պատկերը՝ 71%-83%-88%:

 

    1. ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում, 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում

 

    1988թ մինչև 2025թ դեկտեմբերի 31-ը ՀՀ-ում օտարերկրացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 490 դեպք։ Վերջին 5 տարիներին օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերը կազմում են 1988-2025թթ արձանագրված բոլոր դեպքերի կեսից ավելին (60%)։ Գծապատկեր 1-ում ներկայացված է ՀՀ-ում օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերն ըստ գրանցման տարիների։

Գծապատկեր 1. ՀՀ-ում Օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերն ըստ գրանցման տարիների 2015-2025թթ

 

 

1988-2025թթ ՄԻԱՎ-ով ապրող օտարերկրյա քաղաքացիների շրջանում ախտորոշվել է 122 ՁԻԱՀ-ի, գրանցվել է 47 մահվան դեպք: 2025թ դեկտեմբերի 31-ի դրությամբ բուժման մեջ է գտնվել 110 օտարերկրյա քաղաքացի։ ՀՌՎ բուժում ստացողների մեջ օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը 2025 թվականի վերջին կազմել է 2,6%:

 

    1. ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում ՝ 2025թ

2025թ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 467 դեպք, որից 338-ը՝ արական (72%), 129-ը՝ իգական (28%) սեռի շրջանում։ Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 2 դեպք։ Արձանագրվել է ՁԻԱՀ-ի 152 դեպք, որից 112 արական (74%) և 40-ը՝ իգական (26%) սեռի շրջանում: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 108-ը՝ դեպք, որից 80-ը՝ արական (74%) և 28-ը՝ իգական (26%) սեռի շրջանում:

 

    1.  ՀՀ-ում հաստատված դեպքերի վերլուծություն՝ 1988-2025թթ

Գծապատկեր 2-ում ներկայացված է երկրում արձանագրված ՄԻԱՎ վարակի բոլոր դեպքերն ըստ տարիների։ Դեպքերի դինամիկան ցույց է տալիս, որ արձանագրված բոլոր դեպքերի մոտ կեսը գրանցվել է վերջին 7 տարիների ընթացքում։

 

Գծապատկեր 2. ՀՀ-ում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերն ըստ գրանցման տարիների, 1988-2025թթ.

 

 

Գծապատկեր 3-ում ներկայացված են 1988-2025թթ արձանագրված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան բոլոր դեպքերը՝ բացարձակ արժեքներով։

Գծապատկեր 3. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան դեպքերի բաշխումն՝ ըստ տարիների (2005-2025թթ)

 

 

Գծապատկեր 4-ում ներկայացված է արձանագրված մահվան դեպքերի և նրանց ունեցած ՁԻԱՀ ախտորոշումների պատմությունը՝ բացարձակ արժեքներով։

Գծապատկեր 4. ՀՀ-ում արձանագրված մահերի և ՁԻԱՀ-ից մահերի բաշխումն ըստ գրանցման տարիների (1988-2025թթ.)

ՀՀ-ում արձանագրված 6625 ՄԻԱՎ վարակի, 2972 ՁԻԱՀ-ի և 1482 մահվան դեպքերի սեռային բաշխվածության ուսումնասիրությունը (տե'ս Գծապատկեր 5) ցույց է տալիս, որ դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է արական սեռի ներկայացուցիչների շրջանում։ ՄԻԱՎ վարակի դեպքում այն կազմում է գրանցված դեպքերի շուրջ 70.1%-ը (4643 դեպք), ՁԻԱՀ ախտորոշում ունեցողների շրջանում 74,4% (2212 դեպք) և գրանցված մահվան դեպքերի 79.8% (1182 դեպք):

 

Գծապատկեր 5. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան դեպքերն ըստ սեռի (1988-2025թթ)

 

 

ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի ցույց է տալիս, որ ՄԻԱՎ վարակ ախտորոշումների ընդհանուր կազմում գերակշռողն արական սեռի ներկայացուցիչներն են` 70.1%, իգական սեռը կազմում է 29.9% (գծապատկեր 6): Գրանցված դեպքերի վերլուծությունն ըստ տարիների և սեռերի ցույց է տալիս, որ վերջին 10 տարիներին մեկ տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ սեռային բաշխվածությունն էական փոփոխության չի ենթարկվել։

Գծապատկեր 6. ՀՀ-ում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի և գրանցման տարիների (2005-2025թթ)

ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն ըստ տարիքային խմբերի և սեռի բաշխման ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ դեպքերի մոտ կեսը` 47․9%-ը (3177 դեպք) ՄԻԱՎ վարակի ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում (տե'ս Գծապատկեր 7):

Գծապատկեր 7. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի և տարիքային խմբերի (1988-2025թթ)

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների (տե'ս Գծապատկեր 8) ցույց է տալիս, որ դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալն է, այն կազմում է 76․2%, որին հաջորդում է թմրամիջոցների ներարկային օգտագործումը՝ 13․5%, ապա հոմոսեքսուալ փոխանցման ուղին՝ 7․5%։

 

Գծապատկեր 8. ՀՀ-ում ՄԻԱՎ հաստատված դեպքերն ըստ փոխանցման ուղիների (1988-2025թթ)

1988-2025թթ արձանագրված ՄԻԱՎ վարակի բոլոր դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների և սեռի (տե'ս գծապատկեր 9) ցույց է տալիս, որ տղամարդկանց 67%-ը վարակվել է հետերոսեքսուալ ճանապարհով,  19%-ը` թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով, 11%-ը՝ հոմոսեքսուալ ճանապարհով: Գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):

 

Գծապատկեր 9. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի փոխանցման ուղիներն՝ ըստ սեռի (1988-2025թթ)

 

 

 

ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների ուսումնասիրությունն ըստ տարիների ցույց է տալիս, որ սկսած 2006թ. նկատվում է փոխանցման հիմնական ուղիների փոփոխություն (տե'ս Գծապատկեր 10): Մինչև 2005թ. ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին եղել է թմրամիջոցների ներարկային օգտագործումը, այնուհետև գրանցված դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալ է։ Սկսած 2018թ. նկատվում է հոմոսեքսուալ փոխանցման ուղու աճ և թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին երկրորդ տեղը զիջում է հոմոսեքսուալ փոխանցման ուղուն, կազմելով տարեկան գրանցված դեպքերի 13%-ը։

Գծապատկեր 10. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի հիմնական փոխանցման ուղիները՝ 2004-2025թթ

 

Յուրաքանչյուր տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ վարակման հավանական վայրերի բաշխվածության դինամիկան ցույց է տալիս, որ վերջին տարիներին 1 տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ ավելանում են ՀՀ-ում վարակման դեպքերը։ 2019թ գրանցված դեպքերի 46,9%-ի վարակման հավանական վայրը ՀՀ-ն է։ Ցուցանիշը աճել է 2025թ` հասնելով 55.5%-ի։ Ընդհանուր դեպքերի գրեթե 6%-ի (374 դեպք) վարակման հավանական վայրը եղել է անհայտ։

 

Գծապատկեր 11. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի վարակման հավանական վայրերն՝ ըստ տարիների, 2013–2025թթ.

 

 

    1. ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն՝ ըստ ՀՀ մարզերի

 

ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 319, որին հաջորդում են Լոռու (298) և Գեղարքունիքի (265) մարզերը (տես Գծապատկեր 12): ՄԻԱՎ վարակի դեպքերի բացարձակ թվով առավելագույն ցուցանիշը  արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1895 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի մոտ 1/3-ը։ ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բացարձակ թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 774 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 11,7%-ը:

Գծապատկեր 12. ՄԻԱՎ վարակի հարաբերական դեպքերի բաշխումն ըստ ՀՀ մարզերի (1988-2025թթ)

 

 

 

 

 

 

 

 

2.1. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը խոցելի խմբերի շրջանում (ՀՀ քաղաքացիներ)

 

1988թ մինչև 2025 թվականի դեկտեմբեր 31-ը ՏՍՏ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 490 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ների թիվը կազմում է 466, նրանցից 391-ը (84%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2025թ. ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 315 ՏՍՏ, որոնցից 276-ն (88%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:

1988թ մինչև 2025 թվականի դեկտեմբեր 31-ը ԿՍԿ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 83 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ԿՍԿ-ների թիվը կազմում է 72, նրանցից 50-ը (69%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2025թ. ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 37 ԿՍԿ, որոնցից 32-ն (86%)  ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:

1988-2025թթ ԹՆՕ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 895 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ԹՆՕ-ների թիվը կազմում է 494, նրանցից 318-ը (64%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2025թ.-ին ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 235 ԹՆՕ, որոնցից 200-ն (85%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:

1988-2025թթ ՏԱ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 9 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ՏԱ-ների թիվը 7 է, նրանցից 7-ը (100%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2025թ.-ին ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 6 ՏԱ և բոլորի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:

Աղյուսակ 1-ում ներկայացված է ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը խոցելի խմբերի շրջանում:

Աղյուսակ 1. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը խոցելի խմբերի շրջանում

 

ԹՆՕ

ՏՍՏ

ԿՍԿ

ՏԱ

Արձանագրված ՄԻԱՎ դեպքեր

895

490

83

9

ՄԻԱՎ-ով ապրողներ

494

466

72

7

ՀՌՎ բուժման մեջ գտնվողներ

318

391

50

7

ՎԾ վերաբերյալ հետազոտվածներ

235

315

37

6

վիրուսի չհայտնաբերվող մակարդակ ունեցողներ

200

276

32

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2. Խոցելի խմբերի շրջանում իրականացվող կանխարգելիչ ծրագրեր

 

Խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի իրականացման շրջանակներում տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն աշխատանքային միգրանտներին և նրանց զուգընկերներին, ՏՍՏ-ներին, ԿՍԿ-ներին, ՏԱ-ներին և ԹՆՕ-ներին: Աղյուսակ 2-ում ներկայացված է 2021-2025թթ իրականացված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների և հայտնաբերված դրական դեպքերի դինամիկան:

Աղյուսակ 2. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների և հայտնաբերված դրական դեպքերի դինամիկան խոցելի խմբերիշրջանում

 

ՏՍՏ

ԿՍԿ

ԹՆՕ

ՏԳ

Միգրանտեներ

Տարի

Թեստ

դրական

Թեստ

դրական

Թեստ

դրական

Թեստ

դրական

Թեստ

դրական

2021

8184

33

3893

7

4993

10

111

2

10455

51

2022

8013

77

3201

10

5555

27

233

2

13799

45

2023

8768

75

3500

22

5340

20

91

2

24160

91

2024

8482

99

3843

18

6149

26

135

3

25341

96

2025

10550

84

4000

12

6450

22

296

0

27085

82

 

 

 

 

    1. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն

 

Վերջին տարիներին աճել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության ծավալները (Գծապատկեր 14):

Գծապատկեր 14. ՀՀ-ում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիների թիվը, 2019-2025թթ.

 

Գծապատկեր 15-ում ներկայացված է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտած ՀՀ քաղաքացիների սեռային բաշխվածությունը, որը գրեթե անփոփոխ է (2019-2025թթ)։ 2025թ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է 213411 քաղաքացի, այդ թվում՝ 135531 կին (64%)։ Հետազոտված կանանց 43%-ը (58161 կին) հետազոտվել է հղիության ընթացքում։

 

Գծապատկեր 15. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիների սեռային բաշխվածությունը, 2019-2025թթ

 

 

Գծապատկեր 16-ում ներկայացված է ՀՀ լաբորատորիաներում իրականացված հետազոտությունների բաշխվածությունն ըստ հետազոտման պատճառների։ Տվյալները ցույց են տալիս, որ հետազոտությունների գրեթե կեսը՝ 48.8-ն իրականացվում է կլինիկական ցուցումներով։

 

Գծապատկեր 16. 2025թ. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիներն ըստ հետազոտման պատճառների

Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացվում են նաև տարբեր սքրինինգային ծրագրերի շրջանակներում՝  շարժական կլինիկաների միջոցով, մարզային բուժհաստատություններում ՄԻԱՎ կանխարգելման ծրագրերի և հանրային միջոցառումների, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ կանխարգելման ծրագրերի և ՔԿՀ-ներում սքրինինգային ծրագրերի միջոցով (Գծապատկեր 17)։

Գծապատկեր 17. Վերջին տարիներին երկրում իրականացված հետազոտությունների ընդհանուր  թիվը։

 

    1. Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում

2025 թվականին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ՀՀ-ում հղիության ընթացքում առնվազն մեկ անգամ հետազոտվել է 35648 (35353 ՀՀ քաղաքացի և 295 օտարերկրյա քաղաքացի) հղի, որոնցից 14 ՀՀ քաղաքացու մոտ հաստատվել է ՄԻԱՎ վարակ, բոլորը կցվել են ՀՌՎ բուժմանը։ Տարվա ընթացքում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում է ստացել 39 հղի (38 ՀՀ և 1 օտարերկրյա քաղաքացի)։

2025 թվականին ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնվել է 44 երեխա, որոնք բոլորն էլ ստացել են ՄԻԱՎ-ի կանխարգելիչ բուժում և կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում հետազոտվել ՄԻԱՎ-ի հայտնաբերման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով և բոլորի մոտ եղել է բացասական արդյունք։

    1.  ՄԻԱՎ վարակի ախտորոշում և դիսպանսերային հսկողություն

 

ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում կատարվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնոըմ (այսուհետ՝ ԻՀԱԿ), որտեղ գտնվում է երկրի միակ ռեֆերենս լաբորատորիան: 2025 թվականի ընթացքում ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 467 նոր դեպք ՀՀ քաղաքացիների և 47 նոր դեպք օտարերկրյա քաղաքացիների շրջանում։

    1. ՄԻԱՎ վարակի բուժում և բուժման մոնիթորինգ

 

2025թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՌՎ բուժման մեջ է գտնվել 4257 Հ քաղաքացի, որից 44-ը մինչև տարեկան երեխաներ են և 110 օտարերկյա քաղաքացի։ ՀՌՎ բուժման 1-ին շարքի սխեմայի դեղորայք է ստացել 4045 ՀՀ և 107 օտարերկյա քաղաքացի: 2-րդ շարքի սխեմայի դեղորայք է ստացել 203 ՀՀ և 3 օտարերկյա քաղաքացի: 3-րդ շարքի սխեմայի դեղորայք է ստացել 10 ՀՀ քաղաքացի։

2025թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՄԻԱՎ-ով ապրող 5146 ՀՀ քաղաքացիներից ՀՌՎ բուժման մեջ է գտնվել 4257-ը, որոնցից 3267 ՎԾ վերաբերյալ վերջին հետազոտությունը իրականացվել է 2025 թվականի ընթացքում, նրանցից 2858-ի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ։ Բուժում ստացողների 99%-ը ստանում է դոլուտեգրավիր (DTG) պարունակող սխեմայով բուժում։

2025 թվականի ընթացքում ԻՀԱԿ-ում ստացիոնար պայմաններում բուժօգնություն է տրամադրվել ՄԻԱՎ-ով ապրող 150 պացիենտի:

 

    1. Օպորտունիստական վարակներ

 

2025թ դեկտեմբերի 31-ի դրությամբ 153 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի ստացել է ՕՎ կանխարգելում, որից 65-ը 2025թ հաշվառված դեպքեր են,  110 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի ստացել է ՕՎ բուժում, որից 51-ը 2025թ հաստատված դեպքեր են։ 2025 թվականին ՄԻԱՎ/ՏԲ համավարակով բուժում են ստացել 16 պացիենտ։

2025թ իզոնիազիդով ՏԲ-ի կանխարգելիչ բուժում ստացել է 761 ՀՀ քաղաքացի, որից 169-ը եղել են 2025թ ախտորոշված։

 

    1. Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում

 

2025թ 106 անձ ստացել է նախակոնտակտային կանխարգելում, որոնցից 22-ը եղել են օտարերկրացի։ ՆԿԿ ստացողներից 92-ը եղել են ՏՍՏ, 10-ը ՏԱ, 4-ը հետերոսեքսուալ փոխանցման խմբին պատկանող անձինք, որից մեկը իգական սեռի ներկայացուցիչ։

Հետկոնտակտային կանխարգելում ստացել է 183 անձ, որոնցից 48-ը եղել են օտարերկրացի։

Կարող եք բեռնել ֆայլը