Դիմել մեզ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում 2026թ. հունիսի 30-ի դրությամբ

1988-2026թթ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է.

• ՄԻԱՎ վարակի 6838 դեպք, որից 4797-ը՝ արական (70%), 2041-ը՝ իգական (30%) սեռի շրջանում։
• ՁԻԱՀ-ի 3030 դեպք, որից 2248-ը՝ արական (74%), 782-ը՝ իգական (26%) սեռի շրջանում։
• Մահվան 1543 դեպք, որից 1229-ը՝ արական (80%), 314-ը՝ իգական (20%) սեռի շրջանում։
• Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 90 դեպք, ՁԻԱՀ-ի 47 դեպք և մահվան 12 դեպք։
• ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5295 է։
• ՀՌՎ բուժում է ստանում 4430 ՀՀ քաղաքացի։

ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիները.

Փոխանցման ուղի

Տոկոս

Հետերոսեքսուալ փոխանցում

76.6%

Թմրամիջոցների ներարկային օգտագործում

13.2%

Հոմոսեքսուալ փոխանցում

7.5%

Մորից երեխային

1.1%

Արյան միջոցով

0.1%

Անհայտ

1.5%

Դեպքերի հարաբերական բաշխումն ըստ մարզերի (100 000 բնակչի հաշվով).

Մարզ

Դեպք

Շիրակ

329

Լոռի

308

Գեղարքունիք

278

Սյունիք

232

Արարատ

225

Արմավիր

220

Արագածոտն

198

Վայոց Ձոր

189

Կոտայք

181

Տավուշ

172

Երևան

171

2026թ. առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է.

• ՄԻԱՎ վարակի 213 դեպք, որից 154-ը՝ արական (72%), 59-ը՝ իգական (28%) սեռի շրջանում։
• ՁԻԱՀ-ի 58 դեպք, որից 36-ը՝ արական (62%) և 22-ը՝ իգական (38%) սեռի շրջանում։
• Մահվան 39 դեպք, որից 27-ը՝ արական (69%) և 12-ը՝ իգական (31%) սեռի շրջանում։
• Երեխաների շրջանում (0-14 տարեկան) դեպքեր չեն գրանցվել։

2026թ. գրանցված նոր ՄԻԱՎ դեպքերի փոխանցման գերակշիռ ուղին հետերոսեքսուալ փոխանցումն է՝ կազմելով 86.9%, որին հաջորդում են հոմոսեքսուալ փոխանցումը՝ 8.4% և թմրամիջոցների ներարկային օգտագործումը՝ 4.7%։

ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի շրջանակներում 2026թ. ընթացքում.

• Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում (ՄԵՓԿ) ստացել է 16 քաղաքացի։
• ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելում (PrEP) ստացել է 115 քաղաքացի։
• ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելում (PEP) ստացել է 132 քաղաքացի։

 

Օտարերկրյա քաղաքացիներ

• 1988-2026թթ. հունիսի 30-ի դրությամբ արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 520 դեպք, որից 397-ը՝ արական (76%), 123-ը՝ իգական (24%) սեռի շրջանում։
• 1988-2026թթ. հունիսի 30-ի դրությամբ արձանագրվել է ՁԻԱՀ-ի 125 դեպք, որից 90-ը՝ արական (72%), 35-ը՝ իգական (28%) սեռի շրջանում։
• 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի 30 նոր դրական դեպք։
• 2026թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՌՎ բուժում է ստանում 129 օտարերկրյա քաղաքացի։

Կարող եք բեռնել ֆայլը