Դիմել մեզ

Հաշվետվություն 2024թ․-ի 1-ին կիսամյակի ընթացքում ԻՀԱԿ կատարած աշխատանքների վերաբերյալ

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒՅԹՅՈՒՆ

2024 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԱՆ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ԱՆ 2020 թվականի օգոստոսի 6-ի թիվ 2636-Ա հրամանով հաստատված իր կանոնադրության համաձայն 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացրել է հետևյալ աշխատանքները.

  1. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտությունների իրականացում, դրանց զարգացման միտումների հետազոտում և վերլուծություն.
    1. ՄԻԱՎ վարակով պացիենտի համաճարակաբանական հետազոտություն

2024թ. առաջին կիսամյակի ընթացքում տրամադրվել է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն 1147 այցելուի: Իրականացվել է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած բոլոր պացիենտների համաճարակաբանական հետազոտություն (ՀՀ-ի ՝ 287 և  օտարերկրյա՝ 22 քաղաքացիներ), որի ընթացքում հավաքագրվել է պացիենտի վարակման հավանական ուղու, վայրի և ժամանակի, զուգընկերների, ընտանեկան կարգավիճակի և այլ տեղեկատվություն, ինչպես նաև  տրամադրվել  է խորհրդատվություն ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

    1. ՄԻԱՎ վարակով պացիենտի զուգընկերոջ, մտերիմի, հարազատի ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում

Իրականացվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների կոնտակտավորների բացահայտմանն ուղղված աշխատանք­ներ, կազմակերպվել են երեխաների և կոնտակտավորների հետա­զո­տու­թյուն­ները, ընտանիքի անդամներին տրամադրվել է  խորհրդատվություն: 2024թ. առաջին կիսամյակի ընթացքում թվով 273 ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրվել ՄԻԱՎ վարակով պացիենտի զուգընկերոջը, մտերիմին, հարազատին:

    1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական դիտարկման արդյունքների վերլուծություն

Իրականացվել է ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակներում հավաքագրված տվայների վերլուծություն՝ համաճարակաբանական նկարագրական մեթոդով՝ ըստ սեռի, տարիքի, աշխարհագրական տարածվածության, փոխանցման ուղու, վարակման հնարավոր ժամկետների, բնակավայրի և վարակման հավանական վայրի, բնակչության տարբեր խմբերին պատկանելիութ­յան, հետա­զոտ­ման պատճառների և այլն: Ուսումնասիրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համաճարակի զարգացման միտումները:

2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բուժման աշխատանքների իրականացում

2.1 ՀՌՎ բուժում

2024թ հունիսի 30-ի դրությամբ ՀՌՎ բուժում է ստանում 3672 ՀՀ քաղաքացի: Տվյալ ժամանակահատվածում ամբուլատոր կլինիկայի կողմից տրամադրվել է 5989 ծառայություն 3650 պացիենտ։ Տրամադրված ծառայություններից 305-ը եղել է առաջնային այց։

 

22 Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում

2024թ հունիսի 30-ի դրությամբ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում ստացածների թիվը կազմել է 35 ։

23 Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում

2024թ. առաջին կիսամյակի ընթացքում նախակոնտակտային կանխարգելում ստացել է 54 անձ։ Հետկոնտակտային կանխարգելում ստացել է 39 անձ։

3 Խոցելի խմբերի և միգրանտների շրջանում իրականացված ծրագրային աշխատանքներ

2024թ իրականացվել է մշտադիտարկում խոցելի խմբերի, միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններում և ՀՀ մարզային բժշկական հաստատություններում։

ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների և ՏԱ-ների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելում ԳՀ ծրագրի շրջանակներում ՆՍ ՄՀԿ-ի կողմից 2024թ 1-ին կիսամյակի ընթացքում խոցելի խմբերից ՏՍՏ-ների շրջանում կատարվել է 5353 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է 73 նախնական դրական դեպք, որից ԻՀԱԿ է հասել 60-ը և կարգավիճակը հաստատվել՝ 59-ի մոտ (3-ը հին պացիենտ)։ ԿՍԿ-ների շրջանում իրականացվել է 2070 թեստավորում, հայտնաբերվել է 15 նախնական դրական դեպք , որից ԻՀԱԿ է հասել 10-ը և կարգավիճակը հաստատվել է 10-ի մոտ (2-ը հին պացիենտ)։ ՏԳ-ների շրջանում իրականացվել է 79 թեստավորում, որից հայտնաբերվել է 2 նախնական դրական դեպք, որից ԻՀԱԿ է հասել և կարգավիճակը հաստատվել է 2-ի մոտ (1-ը հին պացիենտ)։

ԹՆՕ-ների շրջանում կատարվել է 3123 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է 17 նախնական դրական դեպք, որից ԻՀԱԿ է հասել 15-ը և կարգավիճակը հաստատվել՝ 15-ի մոտ:

ՄԻԱՎ-ի հայտնաբերում քաղաքաբնակ միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ԳՀ ծրագրի 2024թ 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է 11316 թեստավորում, որից հայտնաբերվել է 63 նախնական դրական դեպք, որից ԻՀԱԿ է հասել 59-ը և կարգավիճակը հաստատվել՝ 56-ի մոտ (4-ը հին պացիենտ)։

      2024թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի և Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ շարժական կլինիկաներում ծառայություն է ստացել 14205 մարդ, որոնցից 6852-ը հետազոտվել է ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ: Հետազոտությունների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 3 (նոր դեպք), հեպատիտ Բ-ի՝ 53, հեպատիտ Ց-ի՝ 121 (81 առաջնային՝ ԻՀԱԿ-ում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքներով) և սիֆիլիսի 5 դրական պատասխան:

 

4. ՀՀ տարածքում, ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ կատարող կազմակերպությունների գործունեության որակի նկատմամբ հսկողության գործընթացին մասնակցություն

Առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 59 այց 58 բուժհաստատությունում։ Բժշկական կենտրոններ այցերի ընթացքում հանդիպումներ են եղել տնօրենների, փոխտնօրենների, համաճարակաբանների, կանանց կոնսուլտացիաների ու ծնդաբերական բաժանմունքների մանկաբարձ-գինեկոլոգների և լաբորատոր մասնագետների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «ՄԻԱՎ-ի հակամարմինների և սիֆիլիսի հակամարմինների միաժամանակյա հայտնաբերման համար իմունաքրոմատոգրաֆիկ արագ թեստ-հավաքածուների տրամադրման մասին» թիվ 6405-Ա հրամանը: Նշվել է, որ այսուհետ նախածննդյան խնամք տրամադրող բոլոր բժշկական կազմակերպությունները, համաձայն հրամանի, ստանալու են իմունաքրոմատոգրաֆիկ արագ թեստ-հավաքածուներ և հղիների ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններն իրականացնելու են իրենց լաբորատորիաներում, իսկ ԻՀԱԿ-ի մասնագետների կողմից իրենց տրամադրվելու է մեթոդական և գործնական աջակցություն: Մանկաբարձ-գինեկոլոգների հետ քննարկվել է նաև 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ 1081-Լ հրամանը, որի համաձայն մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրվում է առաջին այցի ժամանակ և 30 շաբաթական ժամկետում` անկախ ռիսկի գործոններից: Մանկաբարձ-գինեկոլոգներին կրիկին հիշեցվել է, որ եթե ծննդկանը փոխանակման քարտում չի ունենում տվյալներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասին, ծննդալուծումից առաջ պետք է իրականացվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն:

Այցերի ընթացքում ուսումնասիրվել են արյան նմուշառման, նմուշների մշակման, պահպանման, լաբորատորիա տեղափոխման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության իրականացման գործընթացները, գրանցամատյանների և ուղեգրերի առկայությունն ու համապատասխանությունը համաձայն ՀՀ ԱՆ 2017թ օգոստոսի 4-ի թիվ 2412-Ա հրամանով հաստատված «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման կլինիկական ուղեցույցի» պահանջներին:

Կանանց կոնսուլտացիաներում ուսումնասիրվել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման, հետազոտության համար ուղեգրման և արյան նմուշառման գործընթացները:

5. ՄԻԱՎ վարակի, ՁԻԱՀ-ին զուգորդող հիվանդությունների կանխարգելմանը, ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով պացիենտների ախտորոշմանը, բուժմանը և սոցիալական պաշտպանվածության ուղղված ազգային ռազմավարական ծրագրերի մշակում և միջոցառումների իրականացում

51 Ախտորոշում

ՄԻԱՎ-ի կանխարգելման շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում 2024թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քաղաքացիների շրջանում ախտորոշվել 287 դեպք, օտարերկրացիների շրջանում` 22: Ախտորոշվել է ՁԻԱՀ-ի 81 և արձանագրվել մահվան 46 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում։

 

52 Օպորտունիստական վարակներ

2024թ 1-ին կիսամյակի ընթացքում 97 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի ստացել է ՕՎ բուժում, որից 31-ը 2024թ հաստատված դեպքեր են։ Օվ կանխարգելում ստացել է 537 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի, որից 47-ը 2024թ հաստատված դեպքեր են:

 

6. ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի,  ՁԻԱՀ-ին զուգորդող հիվանդությունների խնդիրներին նվիրված ազգային և միջազգային համագումարների, համաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, վարժանքների, խորհրդակցությունների կազմակերպում և մասնակցություն:

        2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ԻՀԱԿ-ում կայացել են "ՄԻԱՎ վարակով հղիների վարում և մորից` երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելում" և "Միջին բուժանձնակազմի դերը մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելման գործում" թեմաներով դասընթացների շարք՝  Երևանի ծննդատների համապատասխանաբար ավագ և միջին բուժաշխատողներ համար։ Դասընթացին մասնակցել են 81 ավագ և 93 միջին բուժաշխատողներ հետևյալ բուժհաստատություններից՝ Մոր և մանկան Առողջության Պահպանման ԳՀԿ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ,  Սուրբ Աստվածամայր ԲԿ,  Շենգավիթ ԲԿ, Էրեբունի ԲԿ, Աստղիկ ԲԿ։ Մասնակիցներին շնորհվելու է շարունակական մասնագիտական զարգացման 7-ական տեսական կրեդիտ։

 

7.Ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում, այդ հիվանդություններով տառապող անձանց մասնագիտական ստացիոնար և ամբուլատոր բուժկանխարգելիչ օգնության կազմակերպում

7.1 Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ստացիոնար և ցերեկային ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում է ստացել 3920 պացիենտ, որոնց քանանակակազմը ըստ տարիքային խմբերի՝ Աղյուսակ 1

Հ/հ

Հիվանդությունների անվանումը

Ծածկագիրն ըստ ՀՄԴ* X

Ընդունվել են ընդամենը

Մինչև 18տ

18տ-ից մեծ

 

Ընդամենը

 

3920

1974

1946

1

Covid-19

U07.1

215

128

87

2

ՄԻԱՎ

B20-B24

88

3

85

3

Վիրուսային հեպատիտներ

B15-B19

27

4

23

4

Աղիքային վարակիչ հիվանդություններ

A00-A09

894

682

212

5

Բրուցելյոզ

A23

83

7

76

6

Լեպտոսպիրոզ

A27

0

0

0

7

Կապույտ հազ

A37

37

36

1

8

Քութեշ

A38

125

121

4

9

Մենինգոկոկային վարակ

A39

2

0

2

10

Սեպսիս

A40, A41

1

0

1

11

Կարմիր քամի

A46

34

1

33

12

Կատաղություն

A82

0

0

0

13

Հասարակ հերպեսով հարուցված հիվանդություններ

B00

4

4

0

14

Ջրծաղիկ

B01

305

146

159

15

Գոտևորող որքին

B02

6

0

6

16

Մաշկի և լորձաթաղանթի ախտահարումով բնորոշվող վիրուսային վարակներ

B08-B09

136

124

12

17

Վարակային մոնոնուկլեոզ

B27

66

45

21

18

Վիրուսային վարակ չճշտված տեղակայմամբ

B34

24

23

1

19

Միկոզներ

B35-B49

0

0

0

20

Լեյշմանիոզ

B55

1

0

1

21

Հելմինթոզ

B65-B83

0

0

0

22

Այլ վարակիչ հիվանդություններ

Այլ Aև B

415

260

155

23

Չարորակ նորագոյացություններ

C00-C97

1

0

1

24

Արյան և արյունաստեղծ օրգաննների հիվանդություններ

D50-D89

1

0

1

25

Վահանաձև գեղձի հիվանդություններ

E00-E07

0

0

0

26

Գերճնշումային հիվանդություն

I10-I15

1

0

1

27

Սրտի իշեմիկ հիվանդություն

I20-I25

1

0

1

28

Արյան շրջանառության համակարգի այլ հիվանդություններ

i26-i99

2

0

2

29

Սուր շնչառական վարակներ

J00-J06,  J20-J22

730

181

549

30

Գրիպ և թոքբորբ

J09-J18

210

159

51

31

Շշնչառական օրգանների այլ հիվանդություններ

J- Այլ

1

0

1

32

Մարսողական օրգանների հիվանդություններ

K00-K93

151

17

134

33

Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ

L00-L99

7

2

5

34

Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ

M00-M99

0

0

0

35

Միզասեռական համակարգի հիվանդություններ

N00-N99

4

1

3

36

Ախտանիշեր, նշաններ եվ կլինիկ. ու լաբ. հետազոտ. հայտնաբերված ախտաբ. շեղումներ` այլ դասերում չդասակարգված

R00-R99

309

20

289

37

Վնասվածքներ, թունավորումներ եվ արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետեվանքներ

S-T

4

0

4

38

Այլ հիվանդություններ

Այլ

35

10

25

 

Աղյուսակ 1

Ամբուլատոր խորհրդատվություններ և/կամ բուժում է ստացել  2125 պացիենտ:

 

8 Ազգային ծրագրի շրջանակներում 448 պացիենտ ստացել է բուժում ուղղակի ազդեցության հակավիրուսային պրեպարատներով քրոնիկ վիրուսային հեպատիտ C-ի կապակցությամբ:

9. Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներ

Ներդրվել  է ՀՀ ԱՆ 3 հոկտեմբեր 2023 թ.  <<Բժշկական օգնություն  և  սպասարկում իրականացնող կազմակերպություններում Ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ>> ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին N 46-Ն հրամանի  պահանջների գործընթացը։

    1. Ապահովվել է թափոնների անվտանգ գործածության գործընթացը, համաձայն ԱՆ 2003 թվականի թիվ 03-Ն հրամանի պահանջների, մասնավորապես դրանց տարանջատումը՝ ըստ տեսակների հավաքրումը և տեղափոխումը ժամանակավոր պահման տարածք, որտեղից <<ԷԿՈԼՈԳԻԱ Վ.Կ.Հ.>> ՍՊԸ կազմկերպության հետ պայմանագրային հիմունքներով 2 մասնաճյուղերից հեռացվել է  ընդհանուր 3577կգ բժշկական թափոն: Թափոնների հավաքման, տարանջատման ընթացքում բժշկական անձնակազմի շրջանակներում անբարեհաջող դեպքեր չեն արձանագրվել:
    2. Կենտրոնի միջին բուժաշխատողների համար իրականացվել է «ՄԻԱՎ վարակի համաճարակաբանության, կանխարգելման, ախտորոշման հիմունքները» թեմայով դասընթաց: Մասնակիցներին շնորհվել է շարունակական մասնագիտական զարգացման 3-ական տեսական կրեդիտ։
    3.  Ձեռքերի հիգիենայի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվել և իրականացվել է սեմինար բուժաշխատողների համար՝ Ձեռքերի հիգիենա թեմայով:
    4.  Վարակի կանխարգելման և տարածման նպատակով ապահովվել է ՀՀ ԱՆ 2015 թվականի, սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջները, մասնավորապես իրականացվել են ախտահանման և մանրէազերծման աշխատանքներ, ինչի արդյունքում օգտագործվել է  8 լ ֆերմենտային մաքրող նյութ, 11.400 հաբ քլոր պարունակող ախտահանիչ նյութ, 195l ձեռքերի ախտահանիչ և  6լ բարձր մակարդակի ախտահանիչ նյութ: Ամսական կտրվածով իրականացվել է շրջակա միջավայրի մակերեսների ախտահանման որակի, օդի և բժշկական իրերի մանրէազերծման որակի լաբորատոր հետազոտություններ ամբուլատոր և ստացիոնար կենտրոններից,ինչի արդյունքում պաթոգեն և պայմանական պաթոգեն մանրէներ չեն հայտնաբերվել:
    5. Ստացիոնար կլինիկայում՝ կարմրուկի բռնկման հետ պայմանավորված կարմրուկի դեմ 31 աշխատակից պատվաստվել է ԿԿԽ պատվաստանյութով, Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստվել է 15, սեզոնային գրիպի դեմ՝ 21, մենինգակոկային վարակի դեմ՝ 30 բուժաշխատող։
    6. Ամբուլատոր կլինիկայում՝ 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել են հետևյալ կանխարգելիչ պատվաստումները՝

1.Վիրուսային հեպատիտ Բ – 109 անձ

2.Սեզոնային գրիպ – 80 անձ

3.ԿԿԽ – 50 անձ

4.Մենինգոկոկային ինֆեկցիա – 31 անձ

    1. Ներանոթային սարքերով պայմանավորված ներհիվանդանոցային վարակների կանխարգելման նպատակով ապահովվել է ԱՆ  2017թ.,հունիսի 21-ի թիվ  2007-Ա հրամանի պահանջները, մասնավորապես մանրէաբանական հետազոտության են ենթարկվել թվով 39 ծայրամասային  կաթետրի նմուշ և  ծայրամասային կաթետրից վերցված 50 քսուկ: Արդյունքում 1-ի մոտ անջատվել է S.aureus ախտածին մանրէ, 3-ից անջատվել են S.cons:Ներանոթային սարքերով պայմանավորված ներհիվանդանոցային վարակման դեպքեր չեն արձանագրվել:
    2. Միջին և կրտսեր բուժաշխատողների համար  իրականացվել են դասընթացներ, մասնավորապես՝ Թափոների անվտանգ գործածություն, Բժշկական իրերի և շրջակա միջավայրի ախտահանում և մանրէազերծում, Անվտանգ ներարկումների իրականացում, << Վերքերի մշակում և խնամք>>, <<Լաբորատոր հետազոտության նպատակով կենսանմուշների հավաքում, պահպանում, անվտանգ տեղափոխում>>,    <<Մանրէազերծ սեղանի նախապատրաստում >> և այլ թեմաներով:
    3. Արձանագրվել է մասնագիտական վնասվածքների 2 դեպք, և ՀՀ ԱՆ 2012թ.      դեկտեմբերի 6-ի  2837-Ա հրամանի Սրածայր գործիքներով և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույցի համաձայն,  նրանց նկատմամբ իրականացվել են ՀԲՎ, ՀԲՑ, ՄԻԱՎ հետազոտություններ և 1 բուժաշխատողի տրվել են ՀՌՎ միջոցներ:
    4. ՀՀ կառավարության  2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշման և ՀՀ կառավարության  2003թ. մարտի  27-ի թիվ  347-Ն որոշման  հրամանի պահանջների շրջանակում, երկու մասնաճյուղերից բժշկական պարտադիր քննության է ենթարկվել 39  աշխատակից:
    5. Օդակաթիլային վարակների՝մասնավորապես կարմրուկի տարածման կանխարգելման նպատակով, ընդունարանում ներկառուցվել  է երկու մեկուսարան:

 

 

 

10. Գիտական և գիտաբժշկական հետազոտությունների իրականացում, ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ հիմնարկների, ընկերությունների հետ համատեղ ծրագրերով

10.1 Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հետ համատեղ 2023 թվականին շարունակվել են  մի շարք համատեղ գիտահետազոտական ծրագրեր՝

  1. «Մոլեկուլային համաճարակաբանության մեթոդների օգտագործումը ՄԻԱՎ վարակի համաճարակի հսկողության և դրա տարածման ու զարգացման հակազդման նպատակով»,
  2. «ՄԻԱՎ-ի համաճարակաբանական հսկողության մոլեկուլային գենետիկական ուղեկցությունը: ՄԻԱՎ վարակի ախտորոշիչ թեստերի արդյունավետության վրա վիրուսային պոպուլացիայի աճող հետերոգենության ազդեցության վերլուծություն»,
  3. «Վիրուսային հեպատիտ C-ի պոպուլյացիայի բազմազանության ուսումնասիրություն և HCV վարակի թերապիայի արդյունավետության վերլուծություն Հայաստանի Հանրապետությունում»:

 

11. Լաբորատոր – գործիքային ախտորոշման բաժին  ծառայության կատարած աշխատանքներ

    1. Տարվա ընթացքում լաբորատոր ախտորոշման բաժնում իրականացվել են մի շարք հետազոտություններ՝ ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, իմու­նաբա­նա­կան (CD4+ և CD8+ T-լիմֆոցիտների քանակական որոշում, օպորտունիստական և ՄԻԱՎ վարակին զուգորդող վարակների ախտորոշում), մանրէաբանական հետա­զո­տություններ, ՊՇՌ մեթոդով՝ COVID-19, վիրուսային հեպատիտների, տուբերկուլոզի ախտորոշում, ՄԻԱՎ-ի որակական և քանակական որոշում:
    2. Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության օգնության և Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գյուղական և քա­ղաքային համայնքներում միգրանտների և նրանց ընտանիքների անդամների շրջանում իրականացվել են հետազոտութ­յուններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ: Հետազոտություններն իրականացվել են հա­մայն­քային ամբուլատորիաներում և շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում:
    3. Բաժնի աշխատակիցներն իրականացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զո­տություններ իրականացնող լաբորատորիաներում (անկախ սեփա­կա­նության ձևից) որակի արտաքին հսկողություն, տրամադրել են մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցություն:

 

Լաբորատոր- գործիքային ախտորոշման բաժնի աշխատակիցների 2023թ.-ին կատարած հետազոտությունների թիվը

2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ի դրությամբ ԻՀԱԿ լաբորատոր – գործիքային ախտորոշման բաժնի 01.01-01.06.2024թ. կատարած հոտազոտությունների թիվը  ներկայացված է ստորև

 

Կատարված հետազոտությունը

Հետազոտությունների թիվը

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զո­տություն ԻՖԱ մեթոդով

3738

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա­զո­տություն էքսպրես մեթոդով

550

Ռեֆերենս հետա­զո­տություն (իմունաբլոտ)

378

CD4+ և CD8+ T-լիմֆոցիտների քանակական որոշում

287

Վիրուսային հեպատիտ Բ. մակերեսային հակածնի հայտնաբերում ԻՖԱ մեթոդով

699

Վիրուսային հեպատիտ Ց. ընդհանուր հակամարմինների հայտնաբերում ԻՖԱ մեթոդով

656

Ալֆա-ֆետոպրոտեինի քանակական որոշում ( AFP)

63

Վիրուսային հեպատիտ Ց. ընդհանուր հակամարմինների հայտնաբերում էքսպրես մեթոդով

1094

Ցիտոմեգալովիրուսային վարակ. IgG / IgM հակամարմինների հայտնաբերում

58

ՄԻԱՎ/Սիֆիլիս. հետազոտություն էքսպրես մեթոդով

545

Տոքսոպլազմոզ. IgG հակամարմինների հայտնաբերում

88

Տոքսոպլազմոզ. IgM հակամարմինների հայտնաբերում

34

Սիֆիլիսի հակամարմինների հայտնաբերում ԻՖԱ մեթոդով

471

էպշտեյն-Բարր վիրուսի (EBV) հակամարմինների հայտնաբերում ԻՖԱ մեթոդով

926

Վիրուսային հեպատիտ Ա.(HAV) մակերեսային հակածնի հայտնաբերում ԻՖԱ մեթոդով

51

Թիրեոտրոպ հորմոն (TSH)

13

ՊՇՌ ՄԻԱՎ-ի վիրուսային ծանրաբեռնվածության որոշում

1869

ՊՇՌ ՄԻԱՎ-ի որակական հետազոտություններ

91

COVID-19 -ի ՊՇՌ որակական հետազոտություններ

45

Վիրուսային հեպատիտ Բ( HBV) ՊՇՌ հետազոտություններ

249

Վիրուսային հեպատիտ Ց( HCV, HCV-genotipe) ՊՇՌ հետազոտություններ

950

Վիրուսային հեպատիտԴ (HDV) ՊՇՌ հետազոտություններ

21

 Պարվովիրուսի ՊՇՌ հետազոտություններ Parvovirus B-19 ՊՇՌ հետազոտություններ

82

էպշտեյն-Բարր վիրուսի (EBV) ՊՇՌ հետազոտություններ

193

Յերսինիոզի հարուցիչի հայտնաբերման Yersinia ՊՇՌ հետազոտություններ

49

Ցիտոմեգալովիրուսային վարակ (CMV) ՊՇՌ հետազոտություններ

124

Մարդու լեյկոցիտար անտիգենի HLA-B5701 ՊՇՌ հետազոտություններ

26

Տուբերկուլոզային միկոբակտերիայի և Ռիֆամպիցինի հայտնաբերման MTB/RIF ՊՇՌ հետազոտություններ

36

Միկոբակտերիալ (LAM) հակածնի հայտնաբերում

50

ՊՇՌ հետազոտություններ

3735

Ընդհանուր կլինիկական հետա­զո­տություններ

11683

Կենսաքիմիական հետա­զո­տություններ

61830

Մանրէաբանական հետա­զո­տություններ

2126

Շճաբանական(Իմունաբանական)  հետա­զո­տություններ

9651

 ՄԻԱՎ-ի հակառետրովիրուսային դեղերի դեղակայունության որոշում

206

Հետազոտությունների ընդհանուր թիվը

89231

 

 

 

 

 

Կարող եք բաեռնել ֆայլը