ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 2023
ԵՐԵՎԱՆ 2024
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
I. Իրավիճակային վերլուծություն. 4
1.1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը ՀՀ-ում 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում. 4
1.3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը ՀՀ-ում ՝ 2023թ․ 5
1.4. ՀՀ-ում հաստատված դեպքերի վերլուծություն՝ 1988-2023թթ․ 5
1.5. ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն՝ ըստ ՀՀ մարզերի. 12
II. ՄԻԱՎ/ՁԻԱՀ և բնակչության տարբեր խմբեր. 14
2.3. Խոցելի խմբերի և միգրանտների շրջանում իրականացվող ծրագրային աշխատանքներ. 15
III. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայություններ. 17
3.1. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն. 17
3.2. Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում. 20
3.3. ՄԻԱՎ վարակի ախտորոշում և դիսպանսերային հսկողություն. 20
3.4. ՄԻԱՎ վարակով հիվանդների բուժում և բուժման մոնիթորինգ. 20
3.5. Օպորտունիստական վարակներ. 20
3.6. Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում. 21
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ԱՆ |
առողջապահության նախարարություն |
ԱՌԾ |
ազգային ռազմավարական ծրագիր |
ԱՎԵԽ |
առավել վտանգի ենթարկվող խումբ |
ԳՀ |
Գլոբալ հիմնադրամ |
ԶԼՄ |
զանգվածային լրատվական միջոց |
ԹՆՕ |
թմրամիջոցների ներարկային օգտագործող |
ԻԱԻՄ |
Իրական աշխարհ, իրական մարդիք |
ԻԿՎՀ |
ինտեգրված կենսաբանական և վարքագծային հետազոտություն |
ԿՍԿ |
կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կին |
ՀՀ |
Հայաստանի Հանրապետություն |
ՀՌՎ |
հակառետրովիրուսային |
ՁԻԱՀ |
ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ |
ՄԻԱՎ |
մարդու իմունային անբավարարության վիրուս |
ՆԿԿ |
նախակոնտակտային կանխարգելում |
ՆՍ ՄՀԿ |
Նոր սերունդ մարդասիրական հասարակական կազմակերպություն |
ՎԾ |
վիրուսային ծանրաբեռնվածություն |
ՏԲ |
տուբերկուլոզ |
ՏԳ |
տրանսգենդեր |
ՏՍՏ |
տղամարդկանց հետ սեռական կապ ունեցող տղամարդիկ |
ՔԿՀ |
քրեակատարողական հիմնարկ |
ՕՎ |
Օպորտունիստական վարակներ |
ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում ստացված տվյալների վերլուծության արդյունքում 1988թ․-ից և մինչև 2023թ.-ի դեկտեմբերի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 5614 դեպք` ներառյալ 0-14 տարեկանների շրջանում արձանագրված ՄԻԱՎ վարակի 84 դեպք (1,5%): ՄԻԱՎ վարակ ունեցողներից 2669-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, որից 46-ը (1,7%) 0-14 տարեկանների շրջանում: 1988-2023թթ․ գրանցվել է մահվան 1186 դեպք, որից 12-ը (1%) 0-14 տարեկանների շրջանում: ՁԻԱՀ-ից մահացածների թիվը կազմում է 869։
ՀՀ-ում մեծահասակ բնակչության (15-49 տարեկան) շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 0,3% է: ՄԻԱՎ-ով ապրողների հաշվարկային թիվը կազմում է 5900: 2023թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրողների թիվը 4428 է։ Միևնույն ժամանակահատվածում բուժման մեջ է գտնվում 3398 ՀՀ քաղաքացի։ 2023թ․-ի ընթացքում վիրուսային ծանրաբեռնվածության (ՎԾ) վերաբերյալ հետազոտվել է 2831 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի, և նրանցից 2421-ի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ (0-1000)։
Այսպիսով, ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը կունենա հետևյալ պատկերը՝ 75%-76,7%-85,5%:
1988թ․-ից մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը ՀՀ-ում օտարերկրացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 389 դեպք։ Մեկ տարվա ընթացքում գրանցված նոր դեպքերի դինամիկան ցույց է տալիս, որ վերջին 5 տարիներին օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերը կազմում են պատմության մեջ արձանագրված բոլոր դեպքերի 59%-ը։ Ինչպես նաև 2022-2023թթ․ օտարերկրացիների ակտիվ ներգաղթով պայմանավորված, երկրում արձանագրվել է նոր դեպքեր։ Գծապատկեր 1-ում ներկայացված է ՀՀ-ում օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերն ըստ գրանցման տարիների։
Գծապատկեր 1. ՀՀ-ում Օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերն ըստ գրանցման տարիների 2015-2023թթ․
1988-2023թթ․ ՄԻԱՎ-ով ապրողների շրջանում ախտորոշվել է 109 ՁԻԱՀ-ի, գրանցվել է 32 մահվան դեպք: 2023թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բուժում է ստանում 123 օտարերկրյա քաղաքացի։ ՀՌՎ բուժում ստացողների մեջ օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը ավելացել է` 2021 թվականի վերջի դրությամբ 1,7%-ից` 2023 թվականի վերջին հասնելով` 3,5%:
ՀՀ-ում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում օտարերկրացիների շրջանում 2021թ․-ին իրականացվել է 906, 2022թ․-ին՝ 1278 և 2023թ.-ին՝ 1622 հետազոտություն։
2023թ․-ին ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 500 դեպք, որից 346-ը՝ արական (69,2%), 154-ը՝ իգական (30,8%) սեռի շրջանում։ Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 5 դեպք։ Արձանագրվել է ՁԻԱՀ-ի 221 դեպք, որից 162-ը՝ արական (73,3%) և 59-ը՝ իգական (26,7%) սեռի շրջանում: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 79 դեպք, որից 61-ը՝ արական (77,2%) և 18-ը՝ իգական (22,8%) սեռի շրջանում:
Գծապատկեր 2-ում ներկայացված է արձանագրված ՄԻԱՎ վարակի բոլոր դեպքերն ըստ տարիների։ Դեպքերի դինամիկան ցույց է տալիս, որ արձանագրված բոլոր դեպքերի (5614 ՄԻԱՎ վարակի դեպք) մոտ կեսը (48%) գրանցվել է վերջին 6 տարիների ընթացքում։ Մեկ տարվա ընթացքում հայտնաբերված դեպքերի վերլուծությունը 100 000 բնակչի հաշվարկով 2023թ․-ին ցույց է տալիս 13%-ով հիվանդացության աճ 2019 թվականի համեմատ՝ 15-ից դառնալով 17։
Գծապատկեր 2. ՀՀ-ում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերն ըստ գրանցման տարիների, 1988-2023թթ.
Գծապատկեր 3-ում ներկայացված են 1988-2023թթ․ արձանագրված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան բոլոր դեպքերը՝ բացարձակ արժեքներով։
Գծապատկեր 3. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան դեպքերի բաշխումն՝ ըստ տարիների (1988-2023թթ․)
Գծապատկեր 4-ում ներկայացված է արձանագրված մահվան դեպքերի և նրանց ունեցած ՁԻԱՀ ախտորոշումների պատմությունը՝ բացարձակ արժեքներով։
Գծապատկեր 4. ՀՀ-ում արձանագրված մահերի և ՁԻԱՀ-ից մահերի բաշխումն ըստ գրանցման տարիների (1988-2023թթ.)
ՀՀ-ում արձանագրված 5614 ՄԻԱՎ վարակի, 2669 ՁԻԱՀ-ի և 1186 մահվան դեպքերի սեռային բաշխվածության ուսումնասիրությունը (տե'ս Գծապատկեր 5) ցույց է տալիս, որ դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է արական սեռի ներկայացուցիչների շրջանում։ ՄԻԱՎ վարակի դեպքում այն կազմում է գրանցված դեպքերի շուրջ 69,6%-ը (3909 դեպք), ՁԻԱՀ ախտորոշում ունեցողների շրջանում 74,3% (1982 դեպք) և գրանցված մահվան դեպքերի 80,1% (950 դեպք):
Գծապատկեր 5. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան դեպքերն ըստ սեռի (1988-2023թթ․)
ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի ցույց է տալիս, որ ՄԻԱՎ վարակ ունեցողների ընդհանուր կազմում գերակշռողն արական սեռի ներկայացուցիչներն են` 69.6%, իգական սեռի ներկայացուցիչները կազմում են 30.4% (գծապատկեր 6): Գրանցված դեպքերի վերլուծությունն ըստ տարիների և սեռերի ցույց է տալիս, որ վերջին 5 տարիներին մեկ տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ սեռային բաշխվածությունն էական փոփոխության չի ենթարկվել։
Գծապատկեր 6. ՀՀ-ում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի և գրանցման տարիների (1988-2023թթ․)
ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն ըստ տարիքային խմբերի և սեռի բաշխման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքերի մոտ կեսը` 48,9%-ը (2747 դեպք) ՄԻԱՎ վարակի ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում, այսինքն՝ ակտիվ վերարտադրողական հասակում (տե'ս Գծապատկեր 7):
Գծապատկեր 7. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի և տարիքային խմբերի (1988-2023թթ․)
Գծապատկեր 8. ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի և տարիքային խմբերի 2023թ․
ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների (տե'ս Գծապատկեր 9) ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալն է, այն կազմում է 75,6%, որին հաջորդում է թմրամիջոցների ներարկային օգտագործումը՝ 14,8%, ապա հոմոսեքսուալ փոխանցման ուղին՝ 6,8%, ինչպես նաև համապատասխանաբար` մորից երեխային փոխանցումը՝ 1%, արյան միջոցով՝ 0,1 % և անհայտ՝ 1,8%։
Գծապատկեր 9. ՀՀ-ում ՄԻԱՎ հաստատված դեպքերն ըստ փոխանցման ուղիների (1988-2023թթ․)
1988-2023թթ․ արձանագրված ՄԻԱՎ վարակի բոլոր դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների և սեռի ցույց է տալիս, որ տղամարդկանց կեսից ավելին (66%) վարակվել է հետերոսեքսուալ ճանապարհով, 21%-ը` թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով, 9,7%-ը՝ հոմոսեքսուալ ճանապարհով: Գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97,8%):
Գծապատկեր 10. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի փոխանցման ուղիներն՝ ըստ սեռի (1988-2023թթ․)
ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է (2023թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 75.6%): Փոխանցման ուղիների ուսումնասիրությունն ըստ տարիների ցույց է տալիս, որ սկսած 2006թ.-ից նկատվում է փոխանցման հիմնական ուղիների փոփոխություն (տե'ս Գծապատկեր 11): Մինչև 2006թ.-ը ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին եղել է թմրամիջոցների ներարկային օգտագործումը, այնուհետև գրանցված դեպքերի գերակշիռ մասի (61%) փոխանցման ուղին հետերոսեքսուալ է։ Գրանցված դեպքերի շրջանում սկսած 2018թ.-ից նկատվում է հոմոսեքսուալ փոխանցման ուղու աճ և թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին երկրորդ տեղը զիջում է հոմոսեքսուալ փոխանցման ուղուն, կազմելով տարեկան գրանցված դեպքերի 11%-ը։
Գծապատկեր 11. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի հիմնական փոխանցման ուղիները՝ 2004-2023թթ․
Յուրաքանչյուր տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ վարակման հավանական վայրերի բաշխվածության դինամիկան ցույց է տալիս, որ վերջին տարիներին 1 տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ ավելանում են ՀՀ-ում վարակման դեպքերը։ 2019թ․-ին գրանցված դեպքերի 46,9%-ի վարակման հավանական վայրը ՀՀ-ն է։ Ցուցանիշը աճել է 2023թ․-ին` հասնելով 55,6%-ի։
Գծապատկեր 12. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի վարակման հավանական վայրերն՝ ըստ տարիների, 2013–2023թթ.
ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 275, որին հաջորդում են Լոռու (248) և Գեղարքունիքի (235) մարզերը (տե’ս Գծապատկեր 13): ՄԻԱՎ վարակի դեպքերի բացարձակ թվով առավելագույն ցուցանիշը արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1639 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի մոտ 1/3-ը։ ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բացարձակ թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 647 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 11,5%-ը:
Գծապատկեր 13. ՄԻԱՎ վարակի հարաբերական դեպքերի բաշխումն ըստ ՀՀ մարզերի (1988-2023թթ․)
Իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրողների հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 222, որին հաջորդում են Գեղարքունիքի (201) և Լոռու (194) մարզերը։
2021 թվականին ՀՀ ԱՆ ԻՀԱԿ-ի կողմից իրականացվել է թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ԹՆՕ), կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանանց (ԿՍԿ), տղամարդու հետ սեռական կապեր ունեցող տղամարդկանց (ՏՍՏ) և տրանսգենդեր անձանց (ՏԱ) շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ինտեգրված կենսաբանական և վարքագծային հետազոտություն (ԻԿՎՀ): Այդ հետազոտության հիմնական նպատակն է եղել Երևանում, Գյումրիում և Վանաձորում չորս հիմնական խմբերի շրջանում գնահատել ՄԻԱՎ-ի տարածվածությունը և սեռական կամ ներարկային ճանապարհով դրա փոխանցման ռիսկային վարքագիծը:
2021թ․-ի ԻԿՎՀ տվյալների համաձայն ՀՀ-ում խմբերի վերջնական չափերը ազգային մակարդակով հետևյալն են.
ՄԻԱՎ-ի ամենաբարձր տարածվածությունը եղել է ՏՍՏ-ների շրջանում (5.0%)։ Սա զգալի աճ է նախկինում իրականացված ԻԿՎ հետազոտությունների համեմատ (2.7%)։ ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը եղել է 2.6%, ՏԳ անձանց շրջանում՝ 2.5%, իսկ ԿՍԿ-ների շրջանում 0.2%:
Գծապատկեր 14-ում ներկայացված է խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշն ըստ հետազոտության անցկացման վայրերի։
Գծապատկեր 14. Քաղաքներում ՄԻԱՎ-ի տարածվածությունը հիմնական խմբերի շրջանում
1988թ․-ից մինչև 2023 թվականի դեկտեմբեր 31-ը ՏՍՏ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 373 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ների թիվը կազմում է 356, նրանցից 290-ը (81%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2023թ.-ին ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 241 ՏՍՏ, որոնցից 203-ն (84%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:
1988թ․-ից մինչև 2023 թվականի դեկտեմբեր 31-ը ԿՍԿ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 69 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ԿՍԿ-ների թիվը կազմում է 61, նրանցից 36-ը (59%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2023թ.-ին ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 33 ԿՍԿ, որոնցից 26-ն (79%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:
1988-2023թթ․ ԹՆՕ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 835 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ԹՆՕ-ների թիվը կազմում է 490, նրանցից 275-ը (56%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2023թ.-ին ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 215 ԹՆՕ, որոնցից 194-ն (90%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:
1988-2023թթ․ ՏԱ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 8 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ՏԱ-ների թիվը 8 է, նրանցից 6-ը (75%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2023թ.-ին բոլոր բուժման մեջ գտնվող ՏԱ-ները հետազոտվել են, և բոլորի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:
ՄԻԱՎ-ի հայտնաբերում քաղաքաբնակ միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ԳՀ ծրագրի շրջանակներում 2020թ․-ի հուլիսից դեկտեմբեր ամիսների ընթացքում կատարվել է 2178 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է 20 դրական դեպք, որից հաստատվել է 17-ը։ 2021թ․-ի ընթացքում իրականացվել է 10455 թեստավորում, որի արդյունքում հաստատվել 63 ՄԻԱՎ դրական դեպք։ 2022թ․-ի ընթացքում իրականացվել է 13799 թեստավորում, որից հաստատվել՝ 49-ը։ 2023թ․--ի ընթացքում իրականացվել է 24160 թեստավորում, որից հաստատվել է 107-ը։
2021-2023թթ․ ընթացքում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների, ՏԱ-ների և ԹՆՕ-ների շրջանում իրականացված հետազոտությունների, հայտնաբերված, ԻՀԱԿ ուղղորդված և ԻՀԱԿ-ում հաստատված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն ըստ տարիների և խոցելի խմբերի ներկայացված է ստորև աղյուսակներում։
Աղյուuակ 1․ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր ՏՍՏ-ների շրջանում
Տարի |
Թեստերի թիվ |
Դրական |
ԻՀԱԿ հասած |
Հաստատված Նոր + Հին |
Որից՝ |
*ԻՖԱ+ |
|
Նոր |
Հին |
||||||
2021 |
8184 |
97 |
67 |
35 |
33 |
2 |
18 |
2022 |
8013 |
122 |
105 |
79 |
77 |
2 |
4 |
2023 |
8768 |
97 |
81 |
75 |
75 |
0 |
0 |
Աղյուuակ 2․ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր ԿՍԿ-ների շրջանում
Տարի |
Թեստերի թիվ |
Դրական |
ԻՀԱԿ հասած |
Հաստատված Նոր + Հին |
Որից՝ |
*ԻՖԱ+ |
|
Նոր |
Հին |
||||||
2021 |
3893 |
23 |
17 |
8 |
7 |
1 |
7 |
2022 |
3201 |
29 |
22 |
11 |
10 |
1 |
0 |
2023 |
3500 |
32 |
25 |
22 |
22 |
0 |
0 |
Աղյուuակ 3․ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր ՏԱ-ների շրջանում
Տարի |
Թեստերի թիվ |
Դրական |
ԻՀԱԿ հասած |
Հաստատված Նոր + Հին |
Որից՝ |
*ԻՖԱ+ |
|
Նոր |
Հին |
||||||
2021 |
111 |
2 |
2 |
2 |
2 |
0 |
0 |
2022 |
233 |
3 |
3 |
3 |
2 |
1 |
0 |
2023 |
91 |
2 |
2 |
2 |
2 |
0 |
0 |
Աղյուuակ 4․ ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր ԹՆՕ-ների շրջանում
Տարի |
Թեստերի թիվ |
Դրական |
ԻՀԱԿ հասած |
Հաստատված Նոր + Հին |
Որից՝ |
*ԻՖԱ+ |
|
Նոր |
Հին |
||||||
2021 |
4993 |
28 |
23 |
15 |
10 |
5 |
0 |
2022 |
5555 |
42 |
36 |
32 |
27 |
5 |
1 |
2023 |
5340 |
26 |
23 |
21 |
20 |
1 |
0 |
Գծապատկեր 15-ում ներկայացված է 2020-2023թթ․ ծրագրային հետազոտությունների մեջ խոցելի խմբերի համամասնությունները։
2023թ․ ընթացքում իրականացվել է 8 հանրային միջոցառում: Հանրային միջոցառումների ընթացքում իրականացվել է ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ թեստավորումներ` հետազոտվել է 600 մարդ:
2023 թվականի ընթացքում ԻՀԱԿ-ի կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներին տրամադրվում է մեթոդական և գործնական օգնություն, տեխնիկական աջակցություն, պարբերաբար կատարվում է դրանց գործունեության որակի արտաքին հսկողություն: Իրականացվել է 87 այց 78 բժշկական կազմակերպությունների ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կատարող լաբորատորիաներ՝ որակի հսկողություն իրականացնելու և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Վերջին տարիներին աճել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության ծավալները (Գծապատկեր 16):
Գծապատկեր 16. ՀՀ-ում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիների թիվը, 2019-2023թթ.
Գծապատկեր 17-ում ներկայացված է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտած ՀՀ քաղաքացիների սեռային բաշխվածությունը (2019-2023թթ․-ին)։ 2023թ-ին. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է 159,487քաղաքացի, այդ թվում՝ 100,756 կին (63%)։ Հետազոտված կանանց 44,1%-ը (44,480 կին) հետազոտվել է հղիության ընթացքում։
Գծապատկեր 17. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիների սեռային բաշխվածությունը, 2019-2023թթ
Գծապատկեր 18-ում ներկայացված է ՀՀ լաբորատորիաներում իրականացված հետազոտությունների բաշխվածությունն ըստ հետազոտման պատճառների։ Տվյալները ցույց են տալիս, որ հետազոտությունների 46,3%-ն իրականացվում է կլինիկական ցուցումներով, մեծահասակների շրջանում։
Գծապատկեր 18. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիներն ըստ հետազոտման պատճառների, 2023թ.
Ընդհանուր առմամբ, բացի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներից, տարբեր ծրագրերի շրջանակներում հետազոտություններ են իրականացվում նաև շարժական կլինիկաների միջոցով, ամբուլատորիաներում, մարզային բուժհաստատություններում, հանրային միջոցառումների ընթացքում և ՀԿ-ների միջոցով խոցելի խմբերի շրջանում։
Վերջին տարիներին երկրում իրականացված հետազոտությունների ընդհանուր թիվը ներկայացվում է ստորև Գծապատկեր 19-ում։
2023թ․-ի ընթացքում մորից երեխային ՄԻԱՎ վարակի կանխարգելում է ստացել 58 ՀՀ և 2 օտարերկրյա քաղաքացի: Նրանցից 19-ը (1-ը օտարերկրյա քաղաքացի) ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմացել է հղիության ընթացքում հետազոտման ժամանակ, 41-ը ՄԻԱՎ-ով ապրող, իրենց կարգավիճակի մասին իմացող և ՀՌՎ բուժում ստացող կանայք են եղել։ 2023 թվականի ընթացքում ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանցից 46-ը ծննդալուծվել է և նրանցից ծնված բոլոր 46 երեխաները հետազոտվել են կյանքի առաջին 2 ամսվա ընթացքում, 45-ը ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը նվազեցնող բուժում։
ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում կատարվում է ԻՀԱԿ-ում, որտեղ գտնվում է երկրի միակ ռեֆերենս լաբորատորիան: 2023 թվականի ընթացքում ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 500 նոր դեպք ՀՀ քաղաքացիների և 75 նոր դեպք օտարերկրյա քաղաքացիների շրջանում։ 2023թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ դիսպանսերային հսկողության մեջ է գտնվել 4200 ՀՀ և 216 օտարերկրյա քաղաքացի։
2023թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՌՎ բուժում է ստացել 3398 ՀՀ և 123 օտարերկյա քաղաքացի։ ՀՌՎ բուժման 1-ին շարքի սխեմայի դեղորայք է ստացել 3167 ՀՀ (30 երեխա՝ 0-14տ և 3137 մեծահասակ) և 120 օտարերկյա քաղաքացի: 2-րդ շարքի սխեմայի դեղորայք է ստացել 219 ՀՀ (8 երեխա՝ 0-14տ և 211 մեծահասակ) և 3 օտարերկյա քաղաքացի: 3-րդ շարքի սխեմայի դեղորայք է ստացել 12 ՀՀ քաղաքացի (1 երեխա՝ 0-14տ և 11 մեծահասակ)։
2023թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՄԻԱՎ-ով ապրող 4428 ՀՀ քաղաքացիներից ՀՌՎ բուժման մեջ է գտնվել 3398-ը, որոնցից 2704-ի (79,6%) ՎԾ վերաբերյալ վերջին հետազոտությունը իրականացվել է 2023 թվականի ընթացքում։
2023 թվականի ընթացքում ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 2833 ՄԻԱՎ-ով ապրող, որոնցից 2704-ն է տարեվերջին գտնվել ՀՌՎ բուժման մեջ։ Հետազոտվածների 85,5%--ի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ։
2023թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 524 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի ստացել է ՕՎ կանխարգելում, որից 144-ը 2023թ․-ի հաստատված դեպքեր են, 170 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի ստացել է ՕՎ բուժում, որից 74-ը 2023թ․-ի հաստատված դեպքեր են։
ՄԻԱՎ-ով ապրողների շրջանում պարբերաբար կատարվում է ՏԲ-ի նկատմամբ կարգավիճակի գնահատում և իզոնիազիդով առնվազն 6 ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում (ԻԿԲ), ինչը կանխարգելում է ակտիվ ՏԲ-ի զարգացումը և հնարավորություն է տալիս նվազեցնել ՄԻԱՎ-ասոցացված ՏԲ-ից մահացության ցուցանիշը։ 2023թ․-ին իզոնիազիդով ՏԲ-ի կանխարգելիչ բուժում ստացել է 368 ՀՀ քաղաքացի։
2023թ․-ին 77 անձ ստացել է նախակոնտակտային կանխարգելում, որից 73-ի ՄԻԱՎ-ի փոխանցման հավանական ուղին հոմոսեքսուալ ճանապարհն է։ Նախակոնտակտային կանխարգելում ստացածներից 44-ը հանդիսացել են օտարերկրա քաղաքացիներ։ Հետկոնտակտային կանխարգելում ստացել է 64 անձ, այդ թվում՝ 50 ոչ մասնագիտական և 14 մասնագիտական։ Հետկոնտակտային կանխարգելում ստացածներից 16-ը հանդիսացել են օտարերկրա քաղաքացիներ։
2023 թվականի ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ/ՏԲ 43 դեպք՝ բոլորը 15 և ավել տարիքային խմբում, 39-ը ՀՀ քաղաքացիներ։ Նրանցից 37-ը (95%) արական սեռի ներկայացուցիչներ են, 35-ը (90%) սկսել են ՀՌՎ և հակատուբերկուլոզային բուժում։ ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրված դեպքերից 18-ի մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերվել է տուբերկուլոզով վարակված և ախտորոշված լինելուց հետո։
2023 թվականին ախտորոշվել է ՄԻԱՎ/Հեպատիտ Ց համավարակի 54 դեպք, որոնցից 35-ն ընդգրկվել են Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագիր և ստացել համապատասխան բուժում։
2023 թվականին ախտորոշվել է ՄԻԱՎ/Հեպատիտ Բ համավարակի 7 դեպք։