ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ
Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրում է թիմը։
Աշխատանքային պայմանները՝
- շաբաթական 36 ժամ,
- աշխատանքային ժամերը՝ 09։00–16։42, ընդմիջումը՝ 13։00–13։30,
- հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի,
- փորձաշրջան՝ մինչև 3 ամիս։
Հիմնական պարտականությունները՝
- վերահսկել միջին և կրտսեր բուժանձնակազմի հերթափոխի պատշաճ հանձնում-ընդունումը,
- վերահսկել բուժական նշանակումների ճիշտ, կանոնավոր և անվտանգ կատարումը,
- վերահսկել նմուշառումն ու կենսանմուշների անվտանգ տեղափոխումը,
- կազմակերպել և վերահսկել դեղորայքի ու ԲՆԱ-ի ստացումը, պահպանումը, հաշվառումն ու բաշխումը,
- վերահսկել համապատասխան գրանցամատյանների պատշաճ վարումը,
- վերահսկել հակահամաճարակային ռեժիմի և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման պահանջների պահպանումը,
- վերահսկել բժշկական թափոնների հավաքագրումն ու տեսակավորումը, ինչպես նաև կենցաղային թափոնների անվտանգ տեղափոխումը,
- վերահսկել ախտահանիչ լուծույթների պատշաճ պատրաստումը, պահպանումն ու կիրառումը,
- ապահովել բաժանմունքի տարածքի և հիմնական միջոցների մաքրության պատշաճ հսկողությունը։
Պահանջները՝
- միջին մասնագիտական կրթություն,
- առողջապահության բնագավառում ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստագիր,
- պատասխանատվություն և կազմակերպվածություն,
- բուժանձնակազմի աշխատանքը համակարգելու և վերահսկելու կարողություն,
- բժշկական և հակահամաճարակային անվտանգության պահանջների իմացություն,
- թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
Դիմելու համար CV-ն ուղարկեք armaidsofficial@gmail.com հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ավագ բուժքույր»։
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։