ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բժիշկ-ռեանիմատոլոգի
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համալրում է թիմը։
Աշխատանքային պայմանները՝
• հերթափոխային աշխատանք,
• շաբաթական 36 ժամ,
• փորձաշրջան՝ մինչև 3 ամիս,
• վարձատրություն՝ շահավետ պայմաններով։
Պահանջները՝
• բարձրագույն բժշկական կրթություն՝ անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ,
• գործող ՇՄԶ հավաստագիր,
• մասնագիտական վերապատրաստումներ,
• կրիտիկական վիճակների գնահատման և բուժման, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի իրականացման հմտություններ,
• թիմում աշխատելու և արագ որոշումներ կայացնելու կարողություն։
Հիմնական պարտականությունները՝
• ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների ախտորոշում, բուժում և շուրջօրյա հսկողություն,
• անհետաձգելի և վերակենդանացման միջոցառումների իրականացում,
• բժշկական փաստաթղթերի վարում,
• հերթափոխի պատշաճ հանձնում-ընդունում։
Դիմելու համար CV-ն և ուղեկցող նամակն ուղարկեք armaidsofficial@gmail.com հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Բժիշկ-ռեանիմատոլոգ»։
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։