
Կենտրոնն աշխատանքի է հրավիրում հերթափոխային տեղեկատու գանձապահի
Կենտրոնն աշխատանքի է հրավիրում հերթափոխային տեղեկատու գանձապահի:
Հիմնական պարտականություններ
Կատարել քաղաքացիների և պացիենտների պատշաճ ընդունելություն,
քաղաքացիների և պացիենտների հարցումներին տրամադրել գրագետ և սպառիչ պատասխաններ,
կատարել քաղաքացիների և պացիենտների ճիշտ ուղղորդում և ապահովել պատշաճ սպասարկում,
կատարել համապատասխան էլեկտրոնային ծրագրերում մուտքագրումներ և գրանցումներ,
այցելուներին և պացիենտներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կազմակերպությունում գործող
ընթացակարգերի և կանոնների, աշխատանքային ժամերի և այլ անհրաժեշտ ծառայությունների մասին,
իրականացնել քաղաքացիների վճարահաշվարկային սպասարկման աշխատանքներ՝ համաձայն վճարման փաստաթղթերի,
հերթափոխի ընթացքում մուտքերի վերաբերյալ պատրաստել համապատասխան հաշվետվություններ:
Կրթություն
Միջին մասնագիտական (քույրական գործ, դեղագործ) կամ
Բարձրագույն կրթություն (բակալավր)
Թեկնածուն պետք է ունենա.
Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (Microsoft Office, Excel), (Արմեդ էլ. առողջապահական և 1
C ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես
առավելություն):
Դիմելու ընթացակարգ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկեն Armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: