ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում ՄՌԿ մասնագետի
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի:
Տևողություն` երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջան:
Աշխատանքի նկարագիր
մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների կազմակերպում և իրականացում,
աշխատակիցների ընդունման, ազատման, էական պայմանների փոփոխության մասին անհատական իրավական ակտերի պատրաստում,
կադրային փաստաթղթաշրջանառության վարում,
անձնական գործերի ձևավորում, պահպանում և արխիվացում,
աշխատանքային պայմանագրերի, պաշտոնի նկարագրերի կազմում,
աշխատաժամանակի հաշվառում և համապատասխան հաշվետվությունների կազմում:
Պահանջվող հմտություններ և որակներ
Բարձր մակարդակի հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն
Համակարգչային գրագիտություն (MS Office)
Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն (անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
Կարգապահություն և ճշտապահություն, աշխատանքի կազմակերպման կարողություն,
Բարձրագույն կրթություն (նախընտրելի է մարդկային ռեսուրսների կառավարում և/կամ իրավաբանական)
Աշխատանքային փորձը համապատասխան պաշտոնում կդիտվի որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգ՝ բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկեն Armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: