Դիմել մեզ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը փնտրում է «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավարի

10.11.2024


Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը փնտրում է «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավարի

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը փնտրում է «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավարի։

📌Աշխատանքի նկարագիր

🔷ծրագրի համակարգում,

🔷ծրագրին առնչվող ներքին և արտաքին հաղորդակցման իրականացում,

🔷ծրագրի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի և արդյունավետ համագործակցության կազմակերպում,

🔷«Գլոբալ» հիմնադրամի դրոշմաշնորհային ծրագրի շրջանակում միջոցառումներ իրականացնող ՀԿ-ներին մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցության ցուցաբերում,

🔷ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության շարժական խմբի աշխատանքների վերահսկում,

🔷մոնիտորինգի խմբի աշխատանքների վերահսկում,

🔷ՀԿ-ների աշխատանքների համակարգում և աշխատանքի բնույթից բխող այլ պարտականություններ։

📌Պահանջվող որակավորում

🔷բարձրագույն կրթություն,

🔷առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,

🔷ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և խոցելի խմբերի նկատմամբ հանդուրժողական և հարգալից վերաբերմունք,

🔷տրամաբանական մտածելակերպ և միաժամանակ մի շարք առաջադրանքների վրա և կարճ ժամետներով աշխատելու ունակություն,

🔷կառուցողական թիմային աշխատանքիների կառավարման հմտություններ,

🔷MS Office փաթեթի գերազանց իմացություն։

🔷հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։

📌Դիմելու ընթացակարգ

📩Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակներն ուղարկեն armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը:

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Աշխատանքի ժամանակավոր է, մանրամասները կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։