ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում համակարգչային շերտագրման տեխնիկի
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում համակարգչային շերտագրման տեխնիկի։
Աշխատանքի տևողությունը՝ երկարաժամկետ՝ 3 ամիս փորձաշրջանով։
Հիմնական պարտականություններ՝
• համակարգչային շերտագրման սարքավորման նախապատրաստում և անխափան շահագործման վերահսկում,
• պացիենտի ընդունում, նույնականացում և ճիշտ դիրքավորում,
• բժշկի ցուցումով հետազոտությունների տեխնիկական իրականացում,
• ճառագայթային անվտանգության կանոնների պահպանում,
• ստացված պատկերների որակի ապահովում և գրանցում,
• բժշկական գաղտնիքի և մասնագիտական էթիկայի պահպանում։
Պահանջվող որակավորում՝
• միջին մասնագիտական կրթություն,
• ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստագիր,
• համապատասխան մասնագիտացում կամ վերապատրաստում,
• բժշկական սարքավորումների և համակարգչային ծրագրերի օգտագործման հմտություններ,
• պատասխանատվություն, սթրեսակայունություն և թիմում աշխատելու կարողություն։
Դիմելու համար CV-ն, մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը և, առկայության դեպքում, ուղեկցող նամակն ուղարկել՝ hr2@ncid.am հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը։