Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն աշխատանքի է հրավիրում տեղեկատու գանձապահի:
Աշխատանքային ժամեր՝ 09:00-17:30-ը
Աշխատավայրը՝ ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկա՝ Ավան վարչական շրջան, Հ. Աճառյան փողոց 2
Աշխատանքի նկարագիր
- Տեղեկատու գանձապահը պատասխանատու է աշխատանքները պատշաճ և գրագետ կազմակերպելու և անհրաժեշտ աշխատանքային գործընթացները համակարգելու համար:
Հիմնական գործառույթները՝
- իրականացնել քաղաքացիների և պացիենտների պատշաճ ընդունելություն,
- քաղաքացիների և պացիենտների հարցումներին գրագետ և սպառիչ պատասխաններ տրամադրել,
- քաղաքացիներին և պացիենտներին ճիշտ ուղղորդել և պատշաճ սպասարկել,
- իրականացնել էլեկտրոնային ծրագրերում համապատասխան մուտքագրումները և գրանցումները,
- այցելուներին և պացիենտներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ ընկերությունում գործող ընթացակարգերի և կանոնների, աշխատանքային ժամերի և այլ անհրաժեշտ ծառայությունների մասին,
- իրականացնել քաղաքացիների վճարահաշվարկային սպասարկման աշխատանքներ՝ համաձայն վճարման փաստաթղթերի,
- համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին:
Պահանջվող որակավորում
- հաղորդակցման և կազմակերպչական Բարձր մակարդակի հմտություններ, ինչպես նաև համակարգչային ծրագրերի լավ իմացություն (Microsoft Office, Excel, Արմեդ էլ. առողջապահական ծրագիր և այլ), 1 C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Հայերենի գերազանց իմացություն (անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։
Պահանջվող հմտություններ և որակներ
- Կարգապահություն և ճշտապահություն աշխատանքի կազմակերպման կարողություն,
- քաղաքացիների և պացիենտների հետ շփվելու բարձր մակարդակի հմտություններ:
- Հաճախորդներին ուղղորդելու ունակություն և հաճախորդների սպասարկման բարելավման պատրաստակամություն:
Դիմելու ընթացակարգ՝ Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկեն Armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին:Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: