
ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ
#գործ_կա
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկան (հասցե՝ Ավան, Աճառյան 2) աշխատանքի է հրավիրում բուժքրոջ (ոչ հերթափոխային):
Մեր թիմին միացող մասնագետը պետք է իրականացնի.
-պացիենտներից կենսանյութերի նմուշառման ճիշտ և անվտանգ կազմակերպում,
-անհրաժեշտության դեպքում պացիենտների նմուշառման և անվտանգ կազմակերպում կենտրոնից դուրս՝ Քրեակատարողական հիմնարկներում, հոգեկան առողջության կենտրոններում և այլ հաստատություններում,
- անհրաժեշտության դեպքում էլ-առողջապահական armed.am համակարգում կենտրոն բուժօգնության դիմած քաղաքացիների անձնական տվյալների մուտքագրում,
-գրանցամատյանների և փաստաթղթերի վարման և հաստիքից բխող այլ աշխատանքներ:
Մասնագետը պետք է ունենա.
-միջին մասնագիտական կրթություն,
- հավաստագրում,
- առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ:
Համակարգչային բազային ծրագրերի (MS Office), ինչպես նաև անգլերենի կամ ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը ուղարկեն armaidsofficial@gmail.com էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով աշխատանքի անվանումը, որի համար դիմում են:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (95) 952025 հեռախոսահամարով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: