Դիմել մեզ

ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում հերթափոխային բուժքրոջ

03.10.2025


ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում հերթափոխային բուժքրոջ

ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում հերթափոխային բուժքրոջ:

Պարտականությունները`
• բժշկի ցուցումով  կատարել   բուժքույրական միջամտություններ ` ճշգրիտ, անվտանգ և ժամանակին,
• բաժանմունքում բուժվող  պացիենտների  վիճակի նկատմամբ հսկողություն,պացիենտների խնամքին վերաբերվող աշխատանքների ճիշտ և անվտանգ կատարում,
• հետազոտվող նյութերի ճիշտ, անվտանգ նմուշառում  և տեղափոխում լաբորատորիա,
• բաժանմունքի ավագ բուժքրոջից դեղորայքի, ԲՆԱ-ի ստացում և պահպանում և կիրառում,  համապատասխան գրանցամատյանների վարում,
• աշխատանքային ախտահանիչ լուծույթների ճիշտ, անվտանգ պատրաստում, պահպանում և կիրառում,
• Սանիտարահակահամաճարակային  ռեժիմի պահանջների ճիշտ և անվտանգ իրականացում:

Պահանջվող կրթությունը և հմտությունները`

• միջին մասնագիտական կրթություն
• հավաստագրում
• աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
• համակարգչային բազային ծրագրերի իմացությունը (MS Office) կդիտարկվի որպես առավելություն
• անգլերենի կամ ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Աշխատանքային պայմանները՝

• հերթափոխային,
• աշխատանքային ժամերը՝ շաբաթական առավելագույնը 36 ժամ

Փորձաշրջան

• Գործատուի կողմից նշանակվում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ:  

Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է CV-ն ուղարկել armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով «հերթափոխային բուժքույր»: