ԻՀԱԿ-ը փնտրում է մարքեթոլոգի/ մարքեթինգային թիմի
ԻՀԱԿ-ը փնտրում է արդյունքին միտված մարքեթոլոգի կամ մարքեթինգային թիմի, որը կօգնի զարգացնել Ընկերության ծառայությունների ճանաչելիությունն ու արդյունավետությունը Հայաստանում։
Մենք ազգային մակարդակի առաջատար կառույց ենք, և մեր նպատակն է դարձնել որակյալ բժշկական ծառայությունները առավել հասանելի և տեսանելի բնակչության համար։
Ձեր առաքելությունը
Ստեղծել և իրականացնել մարքեթինգային համակարգ, որը՝
Հիմնական պատասխանատվություններ
• Կենտրոնի մարքեթինգային ռազմավարության մշակում (online + offline)
• Թվային հարթակների կառավարում (Meta, Google, այլ)
• Կոնկրետ KPI-ների սահմանում և արդյունքների մշտադիտարկում
• Սոցիալական ցանցերի բովանդակության ռազմավարություն
• Գովազդային արշավների պլանավորում և օպտիմիզացիա
• Թիրախային լսարանի սեգմենտավորում (B2C/B2B)
• Բրենդի դիրքավորման հստակեցում առողջապահական շուկայում
Մենք սպասում ենք, որ դուք՝
• Ունեք փորձ performance marketing-ում
• Կարողանում եք աշխատել թվերով (CTR, CPA, ROI և այլն)
• Ունեք հաջողված արշավների օրինակներ
• Մտածում եք ոչ թե post անել, այլ արդյունք բերել
Ինչ ենք առաջարկում
• Իրական ազդեցություն ունեցող նախագիծ ազգային մակարդակով
• Արդյունքահեն վարձատրության մոդել
• Ճկուն համագործակցության ձևաչափ (in-house / outsourcing)
• Երկարաժամկետ համագործակցության հնարավորություն
Դիմելու կարգը
Ուղարկեք Ձեր CV-ն և պորտֆոլիոն ncid@ncid.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով աշխատանքի անվանումը: