Աշխատանքների իրականացման գնահարցում

Աշխատանքների իրականացման գնահարցում

ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի (ԱՎԵԽ) շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման, ինչպես նաև` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության աշխատանքների իրականացման գնահարցում

 

ԱՎԵԽ[1]-ների շրջանում աշխատանքների իրականացման նպատակն է ՄԻԱՎ-ի կանխարգելումն ու վարակի վաղ հայտնաբերումը (հասարակական կազմակերպության աշխատակիցների աջակցությամբ ինքնաթեստավորման մեթոդով իրականացվող), ինչպես նաև` հայտնաբերված ՄԻԱՎ-դրական շահառուներին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ ուղեկցելը՝ ՄԻԱՎ կարգավիճակի հաստատման և դրական կարգավիճակ ունեցողներին բուժման/խնամքի ծրագրերում ընդգրկելու համար։

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության միջոցառումների նպատակն է ապահովել համայնքահեն խնամքի և աջակցության ծառայությունների հասանելիությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց (ՄԻԱՎ հաստատված ախտորոշում ստացած և ԻՀԱԿ-ում հաշվառված անձինք)` հակառետրովիուսային բուժման մեջ ընդգրկելու և բուժման անընդհատությունն ապահովելու համար:

Ծրագրերի իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն (Երևան և մարզեր)։

Չափաբաժին 1 – ՏՍՏ շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների իրականացում

Ծառայությունների փաթեթն իր մեջ ներառում է.

  1. Թվով 1000 կազմակերպության կողմից հայտնաբերված շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման պարագաների (պահպանակների, լուբրիկանտների)[2] ոչ-միանվագ տրամադրում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների վերաբերյալ խորհրդատվություն, տեղեկատվության տրամադրում նշյալ հիվանդությունների վերաբերյալ խորհրդատվական, թեստավորման, ախտորոշման և բուժման ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների մասին (ներառյալ՝ տեղեկատվություն առավել ռիսկային վարքագիծ դրսևորողների համար ԻՀԱԿ-ում նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման ստացման հնարավորության մասին)` տարեկան առնվազն երկու անգամ:
  2. Նախա- և հետթեստային խորհրդատվություն և ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում արյան կամ թքի արագ ինքնաթեստերի միջոցով (տարեկան առնվազն 1 անգամ, առավելագույնը 1.5 անգամ[3]):
  3. Կազմակերպության կողմից հայտնաբերված ՄԻԱՎ-դրական շահառուներին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ ուղեկցում (մինչև 20 նոր դեպք 1000 շահառուի հաշվով) կարգավիճակի հաստատման և դրական դեպքերը բուժման մեջ ընդգրկելու նպատակով: 

Չափաբաժին 2 – ԹՆՕ շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների իրականացում

Ծառայությունների փաթեթը իր մեջ ներառում է.

  1. Թվով 1000 կազմակերպության կողմից հայտնաբերված շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման պարագաների (ասեղների, ներարկիչների, սպիրտային խծուծների և պահպանակների)[4] ոչ-միանվագ տրամադրում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների վերաբերյալ խորհրդատվություն, տեղեկատվության տրամադրում նշյալ հիվանդությունների վերաբերյալ խորհրդատվական, թեստավորման, ախտորոշման և բուժման ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների մասին (ներառյալ՝ տեղեկատվություն առավել ռիսկային վարքագիծ դրսևորողների համար ԻՀԱԿ-ում նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման ստացման հնարավորության մասին)` տարեկան առնվազն երկու անգամ:
  2. Նախա- և հետթեստային խորհրդատվություն և ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում արյան կամ թքի արագ ինքնաթեստերի միջոցով (տարեկան առնվազն 1 անգամ, առավելագույնը 1.5 անգամ[5]):
  3. Կազմակերպության կողմից հայտնաբերված ՄԻԱՎ-դրական շահառուներին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ ուղեկցում (մինչև 8 նոր դեպք 1000 շահառուի հաշվով) կարգավիճակի հաստատման և դրական դեպքերը բուժման մեջ ընդգրկելու նպատակով:

Չափաբաժին 3 – ԿՍԿ շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների իրականացում

Ծառայությունների փաթեթն իր մեջ ներառում է.

  1. Թվով 1000 կազմակերպության կողմից հայտնաբերված շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման պարագաների (պահպանակներ, լուբրիկանտներ)[6] ոչ-միանվագ տրամադրում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների վերաբերյալ խորհրդատվություն, տեղեկատվության տրամադրում նշյալ հիվանդությունների վերաբերյալ խորհրդատվական, թեստավորման, ախտորոշման և բուժման ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների մասին  (ներառյալ՝ տեղեկատվություն առավել ռիսկային վարքագիծ դրսևորողների համար ԻՀԱԿ-ում նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման ստացման հնարավորության մասին)` տարեկան առնվազն երկու անգամ:
  2. Նախա- և հետթեստային խորհրդատվություն և ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում արյան կամ թքի արագ ինքնաթեստերի միջոցով (տարեկան առնվազն 1 անգամ, առավելագույնը 1.5 անգամ[7]:
  3. Կազմակերպության կողմից հայտնաբերված ՄԻԱՎ-դրական շահառուներին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ ուղեկցում (մինչև 5 նոր դեպք 1000 շահառուի հաշվով) կարգավիճակի հաստատման և դրական դեպքերը բուժման մեջ ընդգրկելու նպատակով:

Չափաբաժին 4 – ՏԱ շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների իրականացում

Ծառայությունների փաթեթն իր մեջ ներառում է.

  1. Թվով 100 կազմակերպության կողմից հայտնաբերված շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման պարագաների (պահպանակների, լուբրիկանտների)[8] ոչ-միանվագ տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների վերաբերյալ խորհրդատվություն, տեղեկատվության տրամադրում նշյալ հիվանդությունների վերաբերյալ խորհրդատվական, թեստավորման, ախտորոշման և բուժման ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների մասին  (ներառյալ՝ տեղեկատվություն առավել ռիսկային վարքագիծ դրսևորողների համար ԻՀԱԿ-ում նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելման ստացման հնարավորության մասին)` տարեկան առնվազն երկու անգամ:
  2. Նախա- և հետթեստային խորհրդատվություն և ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում արյան կամ թքի արագ ինքնաթեստերի միջոցով (տարեկան առնվազն 1 անգամ, առավելագույնը 1.5 անգամ[9]:
  3. Կազմակերպության կողմից հայտնաբերված ՄԻԱՎ-դրական շահառուներին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ ուղեկցում մինչև 2 նոր դեպք 1000 շահառուի հաշվով) կարգավիճակի հաստատման և դրական դեպքերը բուժման մեջ ընդգրկելու նպատակով:

Չափաբաժին 5 – ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության միջոցառումների իրականացում

Ծառայությունների փաթեթն իր մեջ ներառում է թվով 1000 ՄԻԱՎ-ով ապրող անձանց շրջանում հետևյալ ծառայությունների տրամադրում.

  1. Բոլոր շահառուների սոցիալական վիճակի գնահատում:
  2. Սոցիալական աջակցության ծառայություն (խորհրդատվություն զբաղվածության, թոշակի, սոցիալական և առողջապահական ապահովագրության և այլ հարցերով) շահառուների մինչև 80%-ի շրջանում:
  3. Իրավաբանական խորհրդատվություն (ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ և այլն) շահառուների մինչև 20%-ի շրջանում:
  4. Հոգեբանական խորհրդատվություն (կարգավիճակի ընդունման, վարքագծի փոփոխման, դեղերի ընդունման պարտաճանաչության, հոգե-հուզական վիճակի բարելավման վերաբերյալ)` շահառուների մինչև 20%-ի շրջանում:
  5. Բուժող բժշկի հետ համատեղ` հակառետրովիրուսային դեղերի ընդունման պարտաճանաչության հսկում և օժանդակություն, աջակցություն դեղերի տրամադրման գործընթացին շահառուների 30%-ի շրջանում:
  6. Հավասարը` հավասարին խորհրդատվություն բոլոր շահառուների շրջանում:
  7. ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խմբային փոխօգնության ամսական հանդիպումներ` ուղղված փոխադարձ օգնությանը և աջակցությանը:
  8. Առողջական կամ սոցիալական վիճակով պայմանավորված ԻՀԱԿ այցելելու հնարավորություն չունեցող անձանց` ԻՀԱԿ-ի բուժաշխատողների այցի կազմակերպում շահառուների 5%-ի շրջանում:
  9. Պահպանակի[10] տրամադրում ըստ շահառուի ցանկության` մեկ շահառուին տարեկան առավելագույնը 30 հատ, ոչ միանվագ:
  10. Ինդեքս դեպքերի հայտնաբերում. ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թվով 150 սեռական և թմրամիջոցները համատեղ օգտագործող զուգընկերների նախա- և հետթեստային խորհրդատվություն, ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում արյան կամ թքի արագ ինքնաթեստերի միջոցով և հայտնաբերված ՄԻԱՎ (թվով մինչև 20) դրական դեպքերի ուղղորդում ԻՀԱԿ[11]:

ՀՌՎ բուժման դադար ունեցող շահառուների հետ շարունակական աշխատանքը ծրագրային առաջնահերթություն է: Կազմակերպությունն աշխատանքներ է իրականացնելու բուժումն ընդհատած շահառուներին հայտնաբերելու, վերջիններիս հետ  ակտիվ և շարունակական աշխատանքի միջոցով բուժումը դադարեցնելու հիմքերը բացահայտելու, բուժմանը կցելու նպատակով անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու ուղղությամբ։

Գնառաջարկ կարող են ներկայացնել՝

  1. ԱՎԵԽ-ների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հետ աշխատանքի առնվազն 5 (հինգ) տարվա ապացուցելի փորձ ունեցող համայնքահեն կազմակերպությունները։
  2. Կազմակերպության կողմից գնառաջարկ կարող է ներկայացվել մեկ կամ մի քանի չափաբաժնի համար:

Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 6-ը, ժամը 18:00: Գնառաջարկն ուղարկել հետևյալ էլ․հասցեին՝ armaidsofficial@gmail.com

Սույն գնահարցման արդյունքում ստացված գնառաջարկները անմիջական ազդեցություն կունենան (հաշվի կառնվեն) Գլոբալ հիմնադրամի նոր դրամաշնորհային ծրագրի բյուջեի և իրականացման կառուցվածքի սահմանման գործընթացում:

[1] ԱՎԵԽ խմբերը ներառում են տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (ՏՍՏ), թմրամիջոցների ներարկային ճանապարհով օգտագործողներին (ԹՆՕ), կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող կանանց (ԿՍԿ) և տրանս անձանց (ՏԱ)

[2] Պահպանակների, լուբրիկանտների արժեքը չներառել գնառաջարկում

[3] Շահառուի երկրորդ թեստավորումը խորհուրդ է տրվում իրականացնել ինքնաթեստավորման եղանակով:    Թեստերի արժեքը գնառաջարկում չներառել:

[4] Ասեղների, ներարկիչների, սպիրտային խծուծների և պահպանակների արժեքը չներառել գնառաջարկում

[5] Շահառուի երկրորդ թեստավորումը խորհուրդ է տրվում իրականացնել ինքնաթեստավորման եղանակով:

[6] Տրամադրվող պահպանակների և  լուբրիկանտների արժեքը գնառաջարկում չներառել:

[7] Շահառուի երկրորդ թեստավորումը խորհուրդ է տրվում իրականացնել ինքնաթեստավորման եղանակով: Թեստերի արժեքը գնառաջարկում չներառել:

[8] Տրամադրվող պահպանակների և լուբրիկանտների արժեքը գնառաջարկում չներառել

[9] Շահառուի երկրորդ թեստավորումը խորհուրդ է տրվում իրականացնել ինքնաթեստավորման եղանակով: Թեստերի արժեքը գնառաջարկում չներառել:

[10] Պահպանակի արժեքը չներառել գնառաջարկում:

[11] Թեստերի արժեքը գնառաջարկում չներառել։

Ներբեռնել