Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմակերպված World Hepatitis Summit 2026 միջազգային գագաթնաժողովին։
2026 թվականի ապրիլի 28–30-ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տեղի է ունեցել World Hepatitis Summit 2026 միջազգային գագաթնաժողովը, որն այս տարի անցկացվել է «Էլիմինացիա բոլորի բոլորի համար, ամենուր, հենց հիմա» («Elimination for everyone, everywhere, right now!») խորագրով։
Գագաթնաժողովը համախմբել էր տարբեր երկրների առողջապահական համակարգերի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, փորձագետների և գործընկերների՝ քննարկելու վիրուսային հեպատիտների կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման հասանելիության և մինչև 2030 թվականը հեպատիտների էլիմինացիայի գլոբալ նպատակներին հասնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։
ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանի մասնակցությունը հնարավորություն է տվել ներկայացնելու Հայաստանի փորձն ու առկա մարտահրավերները, ծանոթանալու միջազգային լավագույն մոտեցումներին, ինչպես նաև քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները՝ հեպատիտների դեմ պայքարի ազգային ծրագրերի զարգացման և ծառայությունների հասանելիության բարելավման ուղղությամբ։
Մասնակցությունը նման հարթակներին կարևոր է Հայաստանի առողջապահական համակարգի համար՝ միջազգային փորձը տեղայնացնելու, գործընկերային կապերը խորացնելու և վիրուսային հեպատիտների կանխարգելման ու բուժման ուղղությամբ արդյունավետ քաղաքականությունների ձևավորմանը նպաստելու տեսանկյունից։
ԻՀԱԿ-ը շարունակում է իր աշխատանքը՝ ուղղված վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ժամանակին ախտորոշմանը և որակյալ բժշկական օգնության ապահովմանը։