
Ամռան սեզոնին մոծակների, միջատների խայթոցների պատճառով վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է
• օգտագործել հակամիջատային ցանցեր, միջատավանիչ հատուկ միջոցներ, սարքեր,
• կրել փակ հագուստ՝ հատկապես անտառային գոտնիերում գտնվելիս,
• վերացնել տնամերձ հատվածներում, հանգստավայրերում ջրային կանգերը, որոնք մոծակների, մլակների բազմացման համար նպաստավոր միջավայր են:
Սյունիք ՀԸ հետ զրույցում ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի բժիշկ-համաճարակաբան Քրիստինե Լալայանը ոչ միայն կանխարգելման խորհուրդներ է ներկայացրել, այլև նշել՝ ովքեր են ռիսկի խմբում, և երբ դիմել բժշկի: