«ՀՀ-ում տուբերկուլոզի վերացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի» շրջանակներում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (ԻՀԱԿ) անցկացվում է ՏԲ մասնագետների շարունակական մասնագիտական կրթության հերթական դասընթացը՝ «ՄԻԱՎ և տուբերկուլոզ համակցված վարակի ախտորոշումը և բուժումը» թեմայով։
Այս պատասխանատու գործընթացը վստահված է ԻՀԱԿ-ի փորձառու կազմին և առաջատար բժիշկներին, որոնց թվում են ՏԲ ծրագրի գրասենյակի ղեկավար Արմինե Սերոբյանը, ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար Թամարա Հովսեփյանը, ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը, ԱՌԼ ղեկավար Էդուարդ Կաբասակալյանը, հետբուհական ուսումնակրթական ծրագրերի փորձագետ, ավագ կլինիկական մասնագետ․ բ․գ․թ․ դոցենտ Լյուբով Նիկոլայանը, բ․գ․թ․ Լուսինե Եղիազարյանը, ԻՀԱԿ-ը մոնիթորինգի բժիշկ Հակոբ Աճեմյանը, ԻՀԱԿ համաճարակաբանության հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը։
ԻՀԱԿ-ը շարունակում է իր հետևողական աշխատանքը բժշկական անձնակազմի շարունակական կրթության ապահովման և Հայաստանում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ։