Դիմել մեզ

ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Օհանյանի մարտիության շնորհավորանքը

08.03.2025
ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Օհանյանի մարտիության շնորհավորանքը

Գեղեցիկ սեռի սիրելի՛ ներկայացուցիչներ,

ընդունեք ջերմագին շնորհավորանքներս գարնանային ամենագեղեցիկ մեկամսյակի մեկնարկի առթիվ։ Կանանց միջազգային օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի ներդրումը բոլորիս կյանքում, հասարակությունում ու աշխարհում։ 

Սիրելի՛ կանայք, մաղթում եմ, որ իրապես գնահատված լինեք միշտ ու բոլոր իրավիճակներում՝ անկախ օրացույցի տոնական ընդգծումից։
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր կենտրոնում աշխատող բոլոր կանանց՝ մաղթելով ուժ ու եռանդ։ Շնորհակալ եմ ամենօրյա ազնիվ ու նվիրված աշխատանքի համար։ Թող ձեր մարդասեր աշխատանքի դրական պտուղները միշտ բազմապատկված վերադառնան ձեր կյանք։

Ցանկանում եմ, որ հարգանքը, հոգատարությունն ու ժպիտները ձեզ ուղեկցեն ամեն օր և ամենուր՝ ընտանիքում, աշխատավայրում ու մնացյալ բոլոր միջավայրերում։
Առողջություն, սեր ու գարնանային երջանկացնող տրամադրություն բոլորիդ։ Շնորհավոր։

Հարգանքով՝
Արմեն Օհանյան
ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար