Դիմել մեզ

ԻՀԱԿ ներկայացուցիչները Եվրոպական առողջապահության կառավարման տարեկան համաժողովին ներկայացրել են աբստրակտ պոստեռ

09.06.2025
ԻՀԱԿ ներկայացուցիչները Եվրոպական առողջապահության կառավարման տարեկան համաժողովին ներկայացրել են աբստրակտ պոստեռ

Հունիսի 4-6-ը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի ղեկավար Աննա Մերգելյանը և Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի համակարգող Արազ Չիլոյանը մասնակցել են Ֆրանսիայի Ռեն քաղաքում տեղի ունեցած Եվրոպական առողջապահության կառավարման (EHMA-2025) տարեկան համաժողովին:

Մեր մասնագետները աբստրակտ պոստեռի միջոցով ներկայացրել են Հայաստանի առողջապահական համակարգի հաջողություններից մեկը՝ ծառայությունների ապակենտրոնացման միջոցով ՄԻԱՎ-ով ապրողների համար առավել հասանելի առողջապահական համակարգի ներդրման ծրագիրը, մեթոդներն ու նախատեսվող միջոցառումները: Աբստրակտ պոստեռը տեղ կգտնի նաև համաժողովի համապատասխան ձեռնարկում:

Համաժողովը հնարավորություն է ընձեռել նաև ծանոթանալու առողջապահական ոլորտում տարբեր երկրների նախագծերին ու գրանցած հաջողոթյուններին: ԻՀԱԿ ներկայացուցիչները միջազգային այս արժեքավոր հարթակում նաև փոխանակվել են փորձով և հետագա համագործակցությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Աբստրակտ պոստեռը՝ ստորև:

EHMA 2025_31․01․2025

EHMA Conference Presentation_Mergelyan Anna (FINAL)