ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար խարանից զերծ, աջակցող միջավայր ստեղծելու և նրանց բարձրորակ բուժօգնություն տրամադրելու համար Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը պարգևատրվել է շնորհակալագրով։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանը մեր մասնագետին է հանձնել ՄԱԿ-ի շնորհակալագիրը՝ ընդգծելով, որ բժշկի այդչափ նվիրումը ավելի է մոտեցնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի վերջնակետին։
Ռիմա Այվազյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշել է, որ այդ պարգևը շատ ոգևորող է և, միաժամանակ, պարտավորեցնող։ «Մեր ողջ անձնակազմը ամենօրյա գործունեության ընթացքում փորձում է հնարավորինս բարելավել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը՝ ապահովելով նրանց՝ անհրաժեշտ բուժօգնություն և հոգեբանական աջակցություն ստանալու իրավունքը։ Մեր խորին համոզմամբ, ՄԻԱՎ-ով պայմանավորված խարանը և խտրական վերաբերմունքի հաղթահարումը հնարավորություն կտա հաղթահարելու ՄԻԱՎ վարակով պայմանավորված առողջական խնդիրներն ու կանխարգելելու վարակի հետագա տարածումը»։
Մենք ուրախ ենք, որ ԻՀԱԿ թիմում աշխատում են իրենց գործի նվիրյալ ու պրոֆեսիոնալ մասնագետներ, և շնորհակալ ենք գնահատականի համար։
Ռիմա Այվազյանի մասին պատմող ֆիլմի հղումը՝ մեկնաբանություններում։