Դիմել մեզ

ԻՀԱԿ-ում հյուրընկալվել էր Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմը

14.04.2025
ԻՀԱԿ-ում հյուրընկալվել էր Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմը

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հյուրընկալվել էին ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմը՝ պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի գլխավորությամբ և ՀՀ առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը։

ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Օհանյանն ու կենտրոնի մասնագետները հիմնադրամի ներկայացուցիչներին են ներկայացվել համատեղ ծրագրերի արդյունքում իրականացված աշխատանքները և քննարկվել են առաջիկայում նախատեսված նախաձեռնությունները: Հանդիպման մասնակիցները փոխանակվել են առաջարկություններով և դիտարկումներով։

Անդրադարձ է կատարվել նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում կենտրոնի քաղաքականությանն ու դրա բարելավմանն ուղղված ծրագրերին։

ԻՀԱԿ թիմը բարձր է գնահատել Գլոբալ հիմնադրամի աջակցությունը՝ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում և կարևորել արդյունավետ համագործակցության շարունակականությունը: