Դիմել մեզ

ԻՀԱԿ-ը նախաձեռնել էր հանդիպում-քննարկում՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում

01.12.2024
ԻՀԱԿ-ը նախաձեռնել էր հանդիպում-քննարկում՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Գյումրիում նախաձեռնել էր հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում մեր երկրում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչները։

ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ուժերի մեկտեղումն ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը․

«Պետք է շարունակենք ապահովել ՄԻԱՎ-ի մասին իրազեկումն ու հանրությանը, շահագրգիռ անձանց հասցնել ճիշտ տեղեկատվությունը, այն է՝ ՄԻԱՎ ունեցող անձը ՄԻԱՎ չունեցող անձից ոչնչով չի տարբերվում, նա կարող է ապրել լիարժեք կյանքով»,-նշեց Սպարտակ Պետրոսյանը։

ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը մասնակիցներին ներկայացրեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակում մեր կենտրոնի կատարած աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը։

Ելույթներով հանդես եկան ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանը, «Նոր Սերունդ» ՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը, ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Խաչատրյանը։

ԻՀԱԿ-ը շնորհակալություն է հայտնում բոլոր ներկաներին արդյունավետ քննարկման համար և հույս հայտնում, որ ջանքերի համատեղումը հնարավորություն կընձեռի արդյունավետ իրականացնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում նախանշած ծրագրերը։