ԻՀԱԿ-ը ներկայացվել է մանկական վարակաբանության ոլորտի ամենահեղինակավոր եվրոպական գիտաժողովում
Սույն թվականի հունիսի 1-5-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում կայացավ Մանկական վարակիչ հիվանդությունների եվրոպական միության (ESPID) 44-րդ տարեկան գիտաժողովը ։
Այս հարթակը ոլորտի առաջատար մասնագետներին հնարավորություն է տալիս քննարկելու մանկական վարակաբանության ամենաարդիական ուղղությունները:
Գիտաժողովին ներկա էր նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ)՝ ի դեմս ՀՀ ԱՆ վարակաբանության գծով խորհրդատու, ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանի։
Միջոցառման շրջանակում մեր կենտրոնի կողմից ներկայացվեց էլեկտրոնային պոստեր (e-poster)՝ նվիրված ԻՀԱԿ-ում տուլարեմիայի բուժման փորձին և հիվանդության կլինիկական առանձնահատկություններին։
Գիտաժողովի օրակարգում ներառված էին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝
ESPID 2026-ին մասնակցությունը հրաշալի հնարավորություն էր ծանոթանալու միջազգային առաջատար փորձին ու նորարարական մոտեցումներին:
Նման հեղինակավոր գիտաժողովներին ներգրավվածությունը վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի առողջապահական համակարգում ժամանակակից գիտելիքների ներդրման և միջազգային կապերի ընդլայնման համար։