Թեմայի շուրջ «Արմենպրես» լրատվական գործակալության ուղիղ եթերում ասուլիսով հանդես եկան Կլինիկական վարակաբանների միության նախագահ, Առողջապահության նախարարի՝ վարակային հիվանդությունների գծով խորհրդատու Արմեն Օհանյանը և Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։ Բանախոսները ներկայացրեցին վիրուսային հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման և էլիմինացիայի արդի մոտեցումները, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ծրագրերն ու մասնագիտական նախաձեռնությունները։