Դիմել մեզ
Համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժին

Համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժինն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայում գործող և ամենակարևոր գործառույթ ունեցող բաժիններից մեկն է: Այն իրականացնում է շահառուների շահերի սպասարկում՝ աջակցելով կենտրոնի կողմից իրականացվող միջազգային դոնոր կազմակերպությունների (ՄԱԿ, Գլոբալ հիմնադրամ, ՍՊԻԴ ԻՆՖՈՍՎՅԱԶ և այլ) ծրագրերով սահմանվող աշխատանքների կազմակերպմանը:

Համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի հիմնական գործառույթներն են.

  • ՄԻԱՎ վարակի ախտորոշման նպատակով կենտրոն դիմող քաղաքացիների և օտարերկրացիների նախաթեստային և հետթեստային խորհրդատվության տրամադրում,
  • ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կոնտակտների (զուգընկեր, երեխա և այլ) հայտնաբերում, ՄԻԱՎ վարակակրության վերաբերյալ հետազոտում,
  • ՄԻԱՎ վարակի հատուկ դեպքերի (արյան դոնորների միջոցով, մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցում և այլ) համաճարակաբանական հետաքննության իրականացում,
  • ՄԻԱՎ-ի հատուկ խոցելի խմբերի (աշխատանքային միգրանտներ, կոմերցիոն և ոչ կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող անձինք և այլ) ՄԻԱՎ վարակակրության վերաբերյալ հետազոտում,
  • ըստ դիմելիության՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն անցնելուց հետո ՄԻԱՎ բացասական կարգավիճակը հաստատող հավաստագրի տրամադրում քաղաքացիներին,
  • ՄԻԱՎ վարակով պացիենտներին, նրանց զուգընկերներին, ընտանիքի անդամներին, նաև բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին հոգեբանասոցիալական խորհրդատվության և աջակցության տրամադրում,
  • ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելիչ բուժման համար՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • ՄԻԱՎ-ի կառավարման ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ-ի խոցելի խմբերի շրջանում արագ թեստերի միջոցով հետազոտված և ՄԻԱՎ-ի նկատմամբ նախնական դրական պատասխան ունեցող անձանց խորհրդատվության տրամադրում, ՄԻԱՎ վարակակրության հաստատման կամ ժխտման համար կրկնակի հետազոտության կազմակերպում,
  • համագործակցություն ՀՀ տարածքում գործող բժշկական ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ և այդ կազմակերպություններում թեստավորված ու յուրաքանչյուր նախնական ՄԻԱՎ դրական դեպքի համաճարակաբանական հետազոտության իրականացում: