ԻՀԱԿ բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկան՝ սուր շնչառական վարակների կանխարգելման մասին

ԻՀԱԿ բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկան՝ սուր շնչառական վարակների կանխարգելման մասին

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկան Զարկերակ Լրատվականի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ ախտանշաններով են ուղեկցվում սուր շնչառական վարակները, և ինչպես պետք է դրանք կանխարգելել:

ԻՀԱԿ մասնագետը հիշեցրել է՝ ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել:

«Ցավոք, ինքնաբուժությունը հայերի մոտ դեռևս տարածված է: Հիմնականում, եթե տեսնում են, որ ջերմությունը բարձր է, տագնապից ելնելով սկսում են հակաբակտերիալ միջոցներ կիրառել: Դա ամենամեծ և ամենակոպիտ սխալն է, քանի որ հակաբակտերիալ դեղամիջոցները չեն ազդում գրիպի վիրուսի վրա և դրանով արդեն կարող են բարդացնել հիվանդության հետագա ընթացքը»,-լրատվամիջոցի հետ զրույցում նշել է Ելենա Սիլկան:

Թե ո՞ր ախտանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բուժհաստատություն, կարող եք ծանոթանալ ստորև հոդվածում:

Zarkerak – Հայաստանում հիմնականում շրջանառվում է H1N1 վիրուսը. հիվանդների 95%-ը 0-18 տարեկաններն են. ինչ ախտանշաններով է ուղեկցվում հիվանդությունը և ինչպես պետք է կանխարգելել