Հարգելի՛ հայրենակիցներ,
բարի գալուստ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջ:
Մեր ազգային կենտրոնը, մեկտեղելով երկու նախկին կառույցների («Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն) բազմամյա փորձն ու գիտելիքները՝ հանրությանն առավել համապարփակ և արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու նպատակ ունի:
Մոտ ապագայում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն իր այցելուներին կընդունի առավել հարմարավետ, արդի սարք-սարքավորումներով հագեցած և հիմնովին վերակառուցված նոր մասնաշենքում՝ մատուցելու ավելի որակյալ, միջազգային առաջատար գիտությանը հարիր բժշկական ծառայութուններ:
Մինչ այդ ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկան գործում է շուրջօրյա ռեժիմով՝ շարունակելով մատուցել իր ծառայություններն ամբողջապես և ողջ ծավալով՝ ապահովելով մեր հայրենակիցների լիարժեք բուժսպասարկումն ու բուժօգնությունը: Մեր բուժանձնակազմի ներկայացուցիչները տարբեր վերապատրաստումների, միջազգային փորձի փոխանակման շնորհիվ հարստացնում են իրենց գիտելիքները՝ մեր քաղաքացիների բուժսպասարկումն առավել արդյունավետ իրականացնելու համար:
Կայքէջը նպատակ ունի նաև տարբեր միջոցառումների օգնությամբ ձեզ տրամադրելու ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման մեթոդների և առողջ ապրելակերպի մասին գիտականորեն ապացուցված տեղեկություններ։
Այս հարթակում կարող եք ոչ միայն ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և առաջիկա ծրագրերին, այլև հանրամատչելի ձևով ստանալ ձեզ անհրաժեշտ բժշկական ինֆորմացիան:
Առողջ եղեք։
Հարգանքով՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն